00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ՌԴ դեսպանատուն. «Ինտրիգներ հյուսելը մեր զբաղմունքը չէ»

CC BY 3.0 / Alaexis / Embassy of RF in RA, YerevanПосольство России в Армении
Посольство России в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է «Analitik.am»-ի տնօրենի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է «Analitik.am»-ի տնօրեն Անի Հովհաննիսյանի հայտարարությանը, որում վերջինը շոշափվել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի անունը:

«Դեսպանատունը չէր պլանավորել պատասխանել և ինչ-որ մեկնաբանություններ տալ «Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հայտարարության մեջ նշված ակնհայտ անհեթեթության առնչությամբ, սակայն քանի որ որոշ ԶԼՄ-ներ, հակառակ պրոֆեսիոնալիզմի և լրագրողական էթիկայի ավանդույթների, անմիջապես տարածեցից անհեթեթ հերյուրանքը՝ դեսպանատունը ստիպված է նշել հետևյալը. առաջին՝ անազնիվ է շահարկման առարկա դարձնել միջպետական հարաբերությունները զուտ քրեական արարքի՝ շանտաժի համար մեղքն իր վրայից գցելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Դեսպանությունը վստահեցնում է, որ Հովհաննիսյանի «հետաքրքրությունների» ոլորտը միայն Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանով չի սահմանափակվում:

«Այս առնչությամբ հիշենք խորհրդային ժամանակների սերիական մարդասպան Ա. Չիկատիլոյի հետ կապված դեպքը, որը փորձել է իր գազանային սպանություններն արդարացնել քաղաքական շարժառիթներով՝ իբր «սովետական օկուպացիայի դեմ պայքարով»»,- նշված է հայտարարության մեջ:

Тигран Уриханян - Sputnik Արմենիա
Տիգրան Ուրիխանյանը ցուցմունք կտա «Անալիտիկ»-ի գործով

«Երկրորդ՝ հետևելով Անի Հովհաննիսյանի տրամաբանությանը՝ նրա կողմից Տիգրան Ուրիխանյանի առնչությամբ կիրառվող «գործակալ» բառը կարելի է կիրառել բոլոր պատգամավորների և քաղաքական գործիչների նկատմամբ, որոնց հետ դեսպանատունը հարաբերություններ է պահպանում և որոնց հրավիրում է ընդունելությունների և իր կողմից կազմակերպվող այլ միջոցառումների:

Երրորդ՝ ՌԴ դեսպանատան աշխատակիցների և, առաջին հերթին, դեսպանի պարտականությունների մեջ է մտնում Հայաստանի հետ հարաբերությունների բազմակողմ զարգացմանն աջակցությունը:

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
«analitik.am»–ի գործադիր տնօրենն ու աշխատակիցը կալանավորվեցին

Ինտրիգներ հյուսելը մեր զբաղմունքը չէ, ինչպես ցանկանում է ներկայացնել Անի Հովհաննիսյանը: Սրանով դեսպանատունն իր համար փակված է համարում այս թեման: Վստահ ենք, որ Հայաստանի Հանարապետության իրավապահ մարմինները կպարզաբանեն այս գործը և դատավճիռ կկայացնեն՝ գործող օրենսդրությանը համապատասխան»,- ասվում է Ռուսաստանի դեսպանատան հայտարարության տեքստում:

Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սպառնացել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի անձի և ընտանիքի մասին վարկաբեկիչ լուրեր գրել, եթե պատգամավորը յուրաքանչյուր ամիս իրենց 300 հազար դրամ չվճարի: Այնուհետև Անի Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել, թե պատվիրատուն եղել է ՌԴ դեսպան Վոլինկինը:

 

 

Լրահոս
0