00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժիշկը բուժում է նաև համացանցի միջոցով

© medscapeՀեռաբժշկություն
Հեռաբժշկություն - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հեռաբժշկությունը նույն բժշկությունն է, բայց ժամանակակից հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ։ Միակ պարտադիր պայմանը կապի ժամանակակից միջոցի` համացանցի առկայությունն է։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում ասաց Տելեբժշկության հայկական ասոցիացիայի տեխնիկական տնօրեն, բժիշկ–վիրաբույժ Ալեքսանդր Հարոյանը

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Նախապես բժշկության այս տեսակը նախատեսված է եղել տիեզերագնացներին երկրից բուժօգնություն ցույց տալու համար, իսկ առաջին հեռակա վիրահատությունը կատարվել է 2001թ.-ին, երբ հեռակառավարվող ռոբոտի միջոցով Նյու Յորքում գտնվող բժիշկը վիրահատել է Ստրասբուրգում գտնվող հիվանդին։

Հայաստանում բժշկության այս ճյուղը կիրառվում է հիմնականում հեռահաղորդակցային խորհրդատվությունների տեսքով, բայց կա նաև վիրահատությունների փորձ։

Медицинская техника. МРТ - Sputnik Արմենիա
Քաղցկեղի հետազոտությունը Հայաստանում տասնապատիկ էժան է

«Մասնագետներն այստեղ վիրահատում են, բայց երբեմն նրանց ուղղորդում են արտերկրի ավելի մեծ փորձ ունեցող, ավելի հմուտ գործընկերները։ Սա շատ ավելի է բարձրացնում վիրահատության արդյունավետությունը»,- ասաց Տելեբժշկության հայկական ասոցիացիայի տեխնիկական տնօրեն, բժիշկ-վիրաբույժ Ալեքսանդր Հարոյանը։

Հայաստանում հեռաբժշկության փորձնական ծրագիր է իրականացվել նաև Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն գյուղի և Ստեփանակերտի հիվանդանոցների հետ։ Երևանում գտնվող առաջատար մասնագետը հեռակապի միջոցով զրուցել է վերոհիշյալ կլինիկաներում գտնվող հիվանդի հետ, ստացել նրա հիվանդության մասին տեղեկություններ ու բուժում նշանակել։

«Այս դեպքում հիվանդը ստիպված չի լինում բժշկի կոնսուլտացիայի համար գալ, հասնել Երևան, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է լինում լրացուցիչ հետազոտություն նշանակել»,- նշեց բժիշկը` հավելելով, որ հեռակա խորհրդատվություն անցած հիվանդների կեսից ավելին մայրաքաղաք հասնելու կարիք այլևս չի ունեցել։

Հայաստանում փորձարկվել է նաև զարգացած երկրներում տարածում գտած մեկ այլ հեռաբժշկության մեթոդ, երբ հիվանդի մարմնի վրա տեղադրված հաղորդիչ սարքերը հիվանդի առողջական վիճակի մասին օպերատիվ տվյալներ են փոխանցում բժշկին։ Վտանգի դեպքում հիվանդը բջջային կապի միջոցով զգուշացվում է, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկի կամ որ պետք է շտապ այցելի բժշկին։

Ալեքսանդր Հարոյանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել այստեղ>>

Լրահոս
0