00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ռազմակրթական կենտրոնների ապագա սպաները

© Асатур Есаянц«Փոքր Մհեր» կրթահամալիրում
«Փոքր Մհեր» կրթահամալիրում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Փոքր Մհեր» և «Մոնթե Մելքոնյան» ռազմական կրթահամալիրներում այսօր ավելի քան հարյուր շրջանավարտ «Վերջին զանգ» տոնեց

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. «Փոքր Մհեր» և «Մոնթե Մելքոնյան» կրթահամալիրներում կազմակերպված տոնական միջոցառումներին ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ղեկավարությունը։

Միջոցառումները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ քառօրյա պատերազմում զոհված հերոսների։ Զոհվածների ցանկում է նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրի շրջանավարտ, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանը։

«Մեր ապագան ձեր ձեռքերում է, պրոֆեսիոնալ բանակի ապագան ձեր ձեռքերում է, քանի որ դուք ընտրել եք սպայի հերոսական մասնագիտությունը։ Հայ ժողովուրդը, մեր ծնողներն ու բարեկամները ձեզանից հերոսություն են սպասում», — դիմելով շրջանավարտներին` ասաց Օհանյանը։

© Sputnik / Асатур ЕсаянцՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Նրա խոսքով` ընդունված է ասել, որ հայրենիքը սկսում է սահմաններից, իսկ այդ սահմաններին զինվորներն են, ամբողջ բանակային կազմը, որի հիմքը դպրոցների և կրթահամալիրների շրջանավարտներն են։

Օհանյանն ընդգծեց, որ հայերը գեներալներ և մարշալներ ծնող ժողովուրդ են, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարողացան իրենց գիտելիքների շնորհիվ հասնել մինչև Բեռլին։

«Մեր պապերը մեզ հաղթանակ շնորհեցին, իսկ մեր հասակակիցներն ազգին եռակի տոն պարգևեցին` հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Պաշտպանության բանակի ձևավորումը, որի շարքերում նաև ուսումնարանի շրջանավարտներ են ծառայում», — նշեց նախարարը։

Կրթահամալիրի սաները ցուցադրական համարներ էին պատրաստել միջոցառման ներկաների համար։

© Sputnik / Асатур Есаянц«Փոքր Մհեր» կրթահամալիրում
«Փոքր Մհեր» կրթահամալիրում - Sputnik Արմենիա
«Փոքր Մհեր» կրթահամալիրում

«Փոքր Մհեր» կրթահամալիրի 35 շրջանավարտները ապագայում հավանաբար կհամալրեն հայ սպաների շարքերը։ Այս տարի կրթահամալիրը տոնում է հիմնադրման 15-ամյակը։ Այժմ մոտ 40 սան սովորում է ռազմական ինստիտուտներում, նրանցից 27-ը` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ են, 13-ը` սովորում են Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում, ևս 7-ն ուսում են ստանում Ռուսաստանում և Իտալիայում։

Եվս 69 սան էլ իր ուսումն ավարտեց «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանում։ Նրանցից 94-ը ուսումը կշարունակի Հայաստանի ռազմական ինստիտուտներում և արտասահմանում (Իտալիա, Ռուսաստան, Հունաստան, Ֆրանսիա և Գերմանիա)։

Վերջին զանգը «Փոքր Մհեր» կրթահամալիրում - Sputnik Արմենիա
«Վերջին զանգը»` «Փոքր Մհեր» և «Մոնթե Մելքոնյան» կրթահամալիրներում

Ինչպես նշեց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, այս երիտասարդության մայրաքաղաքը ո՛չ Ռուսաստանն է, ո՛չ Բրյուսելը և ո՛չ էլ Վաշինգտոնը, այլ` անկախ Հայաստանը։

«Նրանք Հայաստանի Հանրապետության ապագա զինվորականներն են։ Նրանք են կերտում մեր ապագան», — ասաց Տոնոյանը։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավար, գնդապետ Վիտալի Ոսկանյանի խոսքով` նրանից ոչ բոլորը կբռնեն ռազմական ուղին, շուրջ 10 տոկոսը կշարունակի ուսումը քաղաքացիական հաստատություններում, սակայն կրկին ՊՆ-ի պատվերի շրջանակում։

«Խնդիր դրված չէ, որ «Մոնթեի» շրջանավարտները պարտադիր շարունակեն ուսումը ռազմական ինստիտուտներում, սակայն, հաշվի առնելով, որ վարժարանը ռազմամարզական կրթահամալիր է` այստեղ պատրաստում են մարդկանց, որոնք պատրաստ են հերոսաբար պաշտպանել հայրենիքը», — ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` ապրիլյան պատերազմում վարժարանի շրջանավարտներից մեկը զոհվեց, ևս մի քանիսը վիրավորվեցին, բազմաթիվ սաներ պարգևատրվեցին մեդալներով։ «Մոնթե Մելքոնյան» վարժարանն իր գոյության ընթացքում ընդհանուր առմամբ շուրջ 1300 շրջանավարտ է ունեցել։

 

Լրահոս
0