00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օհանյանը` Բաբայանի մասին. «Բոլոր ռազմական պաշտոնները համալրված են»

© Геворг ПеркуперкянВоенный, армия, военнослужащий
Военный, армия, военнослужащий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պաշտպանության նախարարը կասկածում է, որ Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանը կարող է տեղ զբաղեցնել բանակի ղեկավարության շարքում

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ԶՈՒ-ում բոլոր պաշտոնները համալրված են, և բանակի ղեկավարությունը խնդիրներն իրականացնում է պատշաճ մակարդակով, լրագրողներին ասաց Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին նախարար և հիմնադիր Սամվել Բաբայանին ռազմական որևէ պաշտոնում նշանակելու հավանականությունը։

Բաբայանը 1992 թվականից համակարգում էր Ղարաբաղի պաշտպանական շրջանների ռազմական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման գործողությունների մշակմանը։ 1994 թվականի մայիսի 11-ին նա Ղարաբաղի անունից հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի հետ։

Самвел Бабаян - Sputnik Արմենիա
Սամվել Բաբայան. «Խորհուրդ կտայի մեր ժողովրդին ապավինել սեփական ուժերին»

«Յուրաքանչյուր ոք, այսօր գտնվելով Հայաստանում, Արցախում, մեր լեռնաշխարհը համարելով իր հայրենիքը` կարող է իր ներդրումներն ունենալ այս կամ այն ծառայության մեջ: Զինվորական ծառայության առումով ես չեմ կարող ասել, որովհետև այսօր մեր բոլոր պաշտոնները, հաստիքները համալրված են, և բանակի անձնակազմը, բանակի գեներալական կազմը իրենց խնդիրները կատարում են պատշաճ մակարդակով», — ասաց Օհանյանը։

Բանակի անարդյունավետ սպառազինման վերաբերյալ Բաբայանի հայտարարության մասին խոսելիս` Օհանյանը նշեց, որ ուշադրություն չի դարձնում առանձին հայտարարությունների վրա։

Министр обороны Республики Армения Сейран Оганян - Sputnik Արմենիա
Օհանյանը` Բաբայանի մասին. «Ոչ ոք չի խանգարում պաշտպանել հայրենիքը»

«Այս տարիների ընթացքում մենք լուրջ աշխատանք ենք կատարել բանակի հնարավորությունների ընդլայնման և կատարելագործման ուղղությամբ։ Իհարկե, նաև բացթողումներ ունենք, սակայն դրանք չեն լինում այնտեղ, որտեղ աշխատանքներ չեն տարվում։ Մենք աշխատում էինք, աշխատում ենք և շարունակում ենք զարգացնել բանակը սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ծրագրերը»։

Բաբայանը 2000 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի վրա մահափորձ կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։ Շուշիի բանտում 4.5 տարի անցկացնելուց հետո 2004 թվականին նրան ներում էր շնորհվել, և Բաբայանն ազատ էր արձակվել։ Նա տեղափոխվել էր Երևան և քաղաքականությամբ էր զբաղվում։

2005 թվականին հիմնեց «Դաշինք» կուսակցությունը, սակայն այդպես էլ լուրջ հաջողությունների չհասավ։ 2010 թվականին Բաբայանը հեռացավ Հայաստանից։

 

Լրահոս
0