00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ-ն ահազանգում է. թմրամիջոց օգտագործողների թիվն անզուսպ կերպով աճում է

© Sputnik / Олег Золото / Անցնել մեդիապահոցУничтожение наркотиков в Нижегородской области
Уничтожение наркотиков в Нижегородской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի նախաձեռնությամբ ամեն տարի ՀԱՊԿ անդամ–երկրների գլխավոր նարկոլոգների խորհրդակցություն է անցկացվում։ Նպատակը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամոլության դեմ պայքարում բժշկական ծառայությունների և բժիշկների ընդգրկումն է

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի-Sputnik. Գոհար Սարգսյան. Այսօր Հայաստանում հաշվառված է թմրամիջոցների 5828 ապօրինի օգտագործող, որից 86-ը` կին, 3-ը` 15-18 տարեկան։ Հայաստանի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանն ասաց, որ թմրամոլների թիվը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում ավելանում է։

«Դարեր շարունակ մարդիկ, հաճույք ակնկալելով, թմրամիջոցներ են օգտագործում, ուրիշ բան, որ այդ հաճույքը կարճատև է լինում, և դրան հաջորդում են տանջանքները։ Հայտնի անգլիացիներից մեկն ասել է` թմրամիջոց օգտագործելու վերջն է` մահանալ երիտասարդ տարիքում արդեն ծերունի դարձած»,-ասաց նա։

© Sputnik / Гоар СаргсянՀայաստանի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյան
Հայաստանի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյան - Sputnik Արմենիա
Հայաստանի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյան

Ամբողջ աշխարհում թմրամիջոցներ օգտագործողների թիվն անզուսպ կերպով աճում է։ Սեմերջյանի խոսքով` միայն Շվեդիային է հաջողվել կասեցնել թմրամիջոցների տարածման աճը։ Իսկ ՀԱՊԿ երկրների շարքում Հայաստանն ամենաշահավետ դիրքում է` այստեղ թմրամոլների թիվն ամենաքիչն է։

«Մենք գնում ենք Վրաստան, խոսում ենք 4-5 հազար թմրամոլի մասին, իսկ նրանք` 400 հազարի։ Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներին, ապա այնտեղ մոտ 160 հոգի մետադոնային փոխարինող բուժում է ստանում։ Հայաստանում հաշվառված են հիմնականում կանեփ և ափիոն օգտագործողները, 3 հոգի կոկաին են օգտագործել»,-ասաց Սեմերջյանը։

Հայաստանի պես Ռուսաստանում էլ ամենատարածված թմրանյութը կանեփն է, դրան հաջորդում են ամֆիտամիններն ու սպայսը, հետո արդեն ծանր թմրանյութերը։ Գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյուն Sputnik Արմենիային ասաց, որ շատ երիտասարդներ չեն ուզում հասկանալ, որ կանեփը ևս թմրամիջոց է, որը պսիխոզներ ու հոգեկան ծանր խանգարումներ է առաջացնում։

«Ընդհանուր առմամբ դեպի այդ ճանապարհը տանող դարպասներ են համարվում ծխախոտն ու ալկոհոլը։ Ռուսաստանում հաշվառված թմրամոլների թիվը 550 հազար է, իսկ ՔԿՀ-ներում`70 հազար։ Այդ թվերը պետք է 2.5 անգամ կրկնապատկել, որպեսզի մոտավորապես հասկանանք որքան են նրանք իրականում, իհարկե, թվեր ոչ ոք լրիվ ճշգրիտ թվեր ասել չի կարող»,- ասաց Ռուսաստանի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյուն։

© Sputnik / Гоар СаргсянՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուջան և Ռուսաստանի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյուն
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուջան և Ռուսաստանի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյուն  - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուջան և Ռուսաստանի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյուն

Նա ասաց նաև, որ թմրամոլների բուժման հարցում իրենք նորագույն տեխնոլոգիաներ են կիրառում։ Բուժումը փուլային է։ Թմրամոլի հետ խոսելուց առաջ կատարում են դետոքսիկացիա, մոտիվացնում նրան, որ ներգրավվի կազդուրման ծրագրին։

«Երբ մարդն ունի դեպրեսիա, թմրանյութերից հանդեպ կախվածություն, նրա հետ խոսելն անիմաստ է։ Սովորաբար թմրամոլներին բերում են նախնական վիճակի, կիրառում ռեբիլիտացիա, բայց հաճախ խոսքը ոչ թե ռեաբիլիտացիայի մասին է, այլ` աբիլիտացիայի։ Հաճախ պետք է լինում սովորեցնել մաքրել ատամները, ուտելուց առաջ ձեռքերը լվանալ, հավաքել անկողինը և այլն»,-ասաց նա։

Ռուսաստանում հոգ են տանում նաև, որ թմրամոլը բնականոն կերպով կրկին հասարակական կյանք ներգրավվի։ Բուժման մաս է կազմում աշխատանքին, մշակույթին ու սպորտին հաղորդակից դարձնելը։ Կարևոր խնդիր է, որ բուժվելուց հետո թմրամոլը չվերադառնա իր նախկին շրջապատ, որտեղ թմրանյութ է շրջանառվում։

«Մենք նրան ասում ենք, որ պետք չէ շփվել թմրանյութ օգտագործողների հետ, իսկ նա ուրիշ ընկերներ չի ունեցել, դրա համար էլ մնում է մենակ, մենք աշխատում ենք նրան ներգրավել առողջ շրջապատում»,- իր խոսքը եզրափակեց նա։

ՀԱՊԿ անդամ-երկրների գլխավոր նարկոլոգների` Երևանում անցկացված 4-րդ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարճ ու կոնկրետ, բայց գոհունակությամբ հաստատեց, որ խորհրդակցության միջոցով կարևոր աշխատանք են իրականացնում։ Նրա խոսքով` հերթական նստաշրջանը մասնակից երկրներից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք կնվազեցնեն թմրամիջոցների շրջանառությունը։

© Sputnik / Гоар СаргсянՀԱՊԿ անդամ–երկրների գլխավոր նարկոլոգների խորհրդակցություն
ՀԱՊԿ անդամ–երկրների գլխավոր նարկոլոգների խորհրդակցություն  - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ անդամ–երկրների գլխավոր նարկոլոգների խորհրդակցություն

 

Լրահոս
0