00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԳ նախարար. Այսօրվա շրջանավարտները հպարտանալու բազում պահեր են պարգևելու

© AygevanschoolsПоследний звонок
Последний звонок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մկրտչյանը նշել է, որ Հայրենիքի և ազգային իղձերի նկատմամբ սերն ու վերաբերմունքը, որոնք ուսուցիչները սերմանում են տարիների ընթացքում, իրենց պտուղներ են տալիս ապագայում

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել աշակերտներին և ուսուցիչներին Վերջին դասի կապակցությամբ, հայտնում է նախարարության կայքը։

Շնորհավորելով աշակերտներին` նախարարը նշել է, որ օրվա գլխավոր խորհուրդը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև կյանքի առավել պատասխանատու փուլի մեկնարկը:

«Դուք թևակոխում եք մասնագիտության ընտրության և կյանքի ապագա ճանապարհն ուրվագծելու կարևոր ժամանակահատված, որը պահանջում է լինել առավել հավասարակշռված և հաստատակամ, նպատակասլաց ու բանիմաց»,- նշված է նախարարի ուղերձում:

Մկրտչյանը նշել է, որ աշակերտները հրաժեշտ են տալիս հարազատ դարձած կրթօջախին, որտեղ տարիներ շարունակ կրթվել են, ստացել գիտելիքներ շրջապատող աշխարհի մասին, ճանաչել բարին ու լուսավորը: Այստեղ են ձևավորվել նրանց ընկերական այն հարաբերությունները, որոնց անաղարտությունն ուղեկցելու է նրանց ողջ կյանքի ընթացքում:

Левон Мкртчян - Sputnik Արմենիա
ԿԳ նախարար. Եթե պարզվի` դպրոցում դրամահավաք կա, ես խստագույնս կպատժեմ
«Սիրելի շրջանավարտներ, ցանկանում եմ, որ իրականություն դառնան ձեր նվիրական բոլոր երազանքները և դուք աներեր քայլեք ընտրած ճանապարհով` դառնալով մեր պետության և ժողովրդի ամուր հենասյունը»,- ասված է ուղերձում:

Նա դիմել է ուսուցիչներին` նշելով, որ նրանք տարիներ շարունակ կրթած ու դաստիարակած հերթական սերունդ են ճանապարհում կյանք` նրանց պատգամելով հավատարիմ մնալ ազգային արժեքներին և գաղափարներին:

Նրա խոսքով` Հայրենիքի և ազգային իղձերի նկատմամբ սերն ու վերաբերմունքը, որոնք ծնողական հոգատարությամբ ու համբերությամբ ուսուցիչները սերմանում են տարիների ընթացքում, իրենց պտուղներ են տալիս ապագայում:

«Առհավատչյան այս օրերին սահմանը պահող զինվորն է՝ հայի անկոտրում ոգով, անսահման հայրենասիրությամբ ու սեփական հողը պաշտպանող հերոսի գիտակցությամբ: Համոզված եմ, որ մեր այսօրվա շրջանավարտները ևս հպարտանալու բազում պահեր են պարգևելու իրենց ուսուցիչներին ու ծնողներին և դառնալու են մեր անկախ պետության հիմքերն ամրապնդող, կիրթ ու բանիմաց, օրինակելի քաղաքացիներ»,- նշել է Մկրտչյանը:

Նախարարը ուսումնառության Վերջին դասի կապակցությամբ շնորհավորել է Հայաստանում, Սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին ու ծնողներին: Այս հիշարժան ու գեղեցիկ օրը, մաղթում է նրանց տոնական բարձր տրամադրություն, բարօրություն, հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:

Նշենք, որ այսօր վերջին զանգը կհնչի հանրապետության 1400 դպրոցներում, Վերջին դասին կմասնակցի շուրջ 25 հազար շրջանավարտ: Վերջին զանգի միջոցառումներն այս տարի կմեկնարկեն 1 րոպե լռությամբ՝ հարգելով ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը:

Լրահոս
0