TGcom 24-ի տվյալով` դեպքը տեղի է ունեցել Առնո գետի հարավային ափին, տեղի ժամանակով 6։30-ին, և ավելի քան 20 ավտոմեքենա հայտնվել է գոյացած հսկայական փոսում։
Փլուզման պատճառ կարող էր լինել ջրամատակարարման խողովակի վնասումը։ Ջուրը լցվել է այն փոսը, որի մեջ ընկել են ավտոմեքենաները։
«Վիրավորներ չկան, սակայն վնասները զգալի են»,- ասել է քաղաքապետ Դարիո Նորդելան։
Առնո գետի ափը փակվել է երթևեկության համար։ Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու կոմունալ ծառայությունների աշխատակիցները։