00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արոնյանի կինն ու արգենտինացի Բուոնոն` երևանյան բեմում

© Sputnik / Asatur YesayantsДирижер и бандонеонист Карлос Буоно в Ереване
Дирижер и бандонеонист Карлос Буоно в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի բեմում հայ–արգենտինական կրքեր են բորբոքվելու. ելույթ են ունենալու Հայաստանի և Արգենտինայի հանրահայտ պարողներն ու երաժիշտները։ Մասնակիցները խոստանում են, որ երեկոն տանգոյի պես կրքոտ է լինելուն

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Արգենտինացի դիրիժոր և բանդոնեոնահար Կառլոս Բուոնոյի ասուլիսը սկսվեց տասնմեկ րոպե ուշացումով։ Երևանի պետական ֆիլհարմոնիայի ճեմասրահում հավաքվածները սպասում էին դեսպան Գոնսալո Ուրիոլաբետիային։ Այս ժամանակահատվածում Բուոնոն հայացք գցեց լրագրողների ուղղությամբ, ժպտաց ու զարմացած բացականչեց` միայն կանայք են հավաքվել։

Մաեստրո Բուոնոյին հավանաբար չէին հասցրել զգուշացնել, որ Հայաստանում տղամարդ լրագրողներ քիչ կան, և նրանք հիմնականում կա՛մ տնտեսական, կա՛մ քաղաքական ոլորտներն են լուսաբանում։

Տասնմեկ րոպե անց ժամանեց դեսպանը, ժպտալով ներողություն խնդրեց ուշանալու համար, և մամուլի ասուլիսը սկսվեց։ Դեռ չգիտեինք, որ էլի ուշացող կա. գրեթե մեկուկես ժամ բանախոսների հետ շփվելուց հետո ասուլիսին միացավ նաև հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլը։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
Чрезвычайный и полномочный посол Аргентины в Армении Гонсало Уриолабеитиа - Sputnik Արմենիա
Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան

Մի փոքր Բուոնոյի մասին

Բուոնոն ծնվել է Արգենտինայում, մայրն իսպանուհի է, հայրն` իտալացի, կինը` շվեյցարացի, որդին ամուսնացել է գերմանուհու հետ, դուստրը` իռլանդացու։ Նա իր ընտանեկան «խառնուրդն» իսկական տանգո է կոչում։

«Սա Արգենտինան է, և սա է տանգոն»,- լրագրողներին ասաց Բուոնոն։

Երաժիշտն ավելացրեց, որ իր ընտանիքում չեն պարում, և ոչ ոք պարի հանդեպ կոնկրետ հակումներ չունի։

«Գուցե այն պատճառով, որ իմ առավոտը սկսում է տանգոյի երաժշտությամբ, օրվա երկրորդ կեսին տանգո եմ լսում, երեկոյան տանգո եմ նվագում», — ասաց Բուոնոն։

Հայտնի արգենտինացին շնորհակալություն է հայտնում ծնողներին օգնության և աջակցման համար։ Նա ցավով է նշում, որ անընդմեջ շրջագայությունները խանգարել են ու չի հասցրել հրաժեշտ տալ նրանց կյանքի վերջին օրերին։

© Sputnik / Asatur YesayantsԲանդոնեոնահար Կառլոս Բուոնոն
Дирижер и бандонеонист Карлос Буоно в Ереване - Sputnik Արմենիա
Բանդոնեոնահար Կառլոս Բուոնոն

«Ես մեծ գին եմ վճարել այն ամենի համար, ինչ ունեմ։ Անցյալ տարի 98 համերգ եմ տվել աշխարհի 27 երկրում, իսկ երևանյան համերգն այս տարվա 90-րդ համերգս է լինելու։ Սակայն երաժշտությունն ինձ համար սիրահարվածության զգացմունքի պես մի բան է», — պատմում է մաեստրոն։

Նա պատմեց, որ գործիքին սիրահարվել է օծանելիքի հոտի շնորհիվ, երբ դեռ 6 տարեկան է եղել։

…Հոր հետ հաճախ էր նստում տան մոտ գտնվող նստարանին։ Մի մարդ կար, որը պարբերաբար բարևում էր հորը, և նրանից միշտ նույն հոտն էր գալիս։ Ու դա ճակատագրական դարձավ փոքրիկ արգենտինացու համար։

«Մի երեկո հայրիկիս հետ միջոցառման գնացինք, բեմում տեսա այդ մարդուն, ձեռքին` բանդոնեոն», — պատմեց մաեստրոն։

Ու այդ օրը որոշիչ դարձավ. կանխորոշվեց բանդոնեոնահարի ճակատագիրը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ կարող էր նաև իրավաբան դառնալ։ Հետո ասաց, որ իրեն միշտ մի բան է զարմացրել` այն, որ երկինքն ու աստղերն ամեն տեղ նույնն են։

Համերգային ծրագիրը

Ուրբաթ երեկոն խոստանում է թեժ լինել, քանի որ բացի երաժշտությունից, բեմ են բարձրանալու նաև տանգո պարողները`Սուրեն Մխիթարյանը, Արկադի Ատասունցևը, Դիանա Հայրապետյանն ու Ադրիանա Կաոիլը։

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլը
Арианна Каоили, супруга шахматиста Левона Ароняна - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլը

Կաոիլը հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինն է։ Խոստովանում է` շախմատ խաղալուց բացի, նաև պարել է սիրում։

Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե որտեղ և երբ է ծանոթացել իր ամուսնու` հայտնի հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ, Կաոիլը պատասխանեց, «Իսպանիայում, շախմատի առաջնության ժամանակ, երբ ես 9 տարեկան էր, իսկ Արոնյանը` մի փոքր մեծ»։

Հայ-արգենտինական բարեկամության երեկոյի ընթացքում կհնչեն Աստոր Պիացոլայի, Յակով Գադեի, Մարիանո Մորեսի, Էդուարդո Արոլասի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

 

Լրահոս
0