00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում վերահսկողություն է իրականացվում առկա միջուկային նյութերի նկատմամբ

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցПрезентация мультимедийного объекта-инсталляции, имитирующей пульт управления запуском бомбы РДС-1
Презентация мультимедийного объекта-инсталляции, имитирующей пульт управления запуском бомбы РДС-1 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները Հայաստանում անցկացրել են մոտ 200 տեսչական ստուգում, որոնց արդյունքում միջազգային պայմանագրերի պահանջների որևէ շեղում, խախտում չի արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի` Հայաստանի կողմից «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի պահանջների կատարման վերաբերյալ պարզաբանման մեջ նշված է, որ ՀՀ-ում մշտապես իրականացվում է հաշվառում և վերահսկողություն առկա միջուկային նյութերի նկատմամբ, որոնք կարող են կիրառվել միջուկային զենք ստեղծելու համար:

Միջուկային զենքի չտարածման պայմանագրի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) երաշխիքների կիրառման համաձայնագրի հետ կապված վերահսկողությունն իրականացվում է երեք մակարդակով.

Տեղակայանքի մակարդակ — միջուկային նյութերի հաշվառումը և հսկողությունը իրականացնում է տվյալ տեղակայանքի անձնակազմը:

Պետական մակարդակ — հաշվառումն ու վերահսկողությունը իրականացնում է օրենքով ճանաչված պետական մարմինը՝ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:

Միջազգային մակարդակ — հաշվառումն ու վերահսկողությունը իրականացնում է ԱԷՄԳ-ն տեսչական անձնակազմը:

70-я сессия Генеральной Ассамблеи ООН - Sputnik Արմենիա
ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը տարածվել է ՄԱԿ-ում

ԱԷՄԳ-ի տեսուչները պարբերաբար անցկացնում են տեսչական ստուգումներ, իր հերթին ՀՀ-ն ԱԷՄԳ-ին է ներկայացնում համապատասխան հաշվետվություններ և հայտարարագրեր:

Սահմանված կարգի համաձայն` ԱԷՄԳ-ի կողմից տեղադրված են անընդհատ հսկողության տեսասարքեր՝ հետևելու միջուկային նյութի տեղաշարժին:

Միջուկային նյութեր պարունակող օբյեկտները, պահոցները, հանգույցները կնքված են հատուկ կնիքներով, որոնց ցանկացած վնասումը արբանյակային կապի միջոցով անմիջապես կարձանագրվի ԱԷՄԳ-ի հատուկ ստորաբաժանման կողմից:

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
ԱԳՆ. Մարտական գործողությունների ժամանակ սպիտակ ֆոսֆոր չի կիրառվել

ԱԷՄԳ-ի տեսուչները մինչ այժմ ՀՀ-ում անցկացրել են մոտ 200 տեսչական ստուգում, որոնց արդյունքում միջազգային պայմանագրերի պահանջների որևէ շեղում, խախտում չի արձանագրվել:

ՀՀ-ն մասնակցել է ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ կայացած միջուկային անվտանգության չորս գագաթնաժողովի և այդ համատեքստում իրականացրել բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակամղված են միջուկային տեղակայանքների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ պահպանմանը, դրանց ֆիզիկական պաշտպանության աստիճանի բարձրացմանը, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն վստահեցնում է, որ ՀՀ-ն պատշաճ կերպով կատարում է միջազգային պայմանագրերով ստանձնած բոլոր պարտավորությունները:

 

 

Լրահոս
0