00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո թուրքը խոստովանեց` հայերը լավագույն զինվորներն են

© Photo : Public domainАрмянские добровольцы майских сражений начала XX века
Армянские добровольцы майских сражений начала XX века - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1918 թվականը ճակատագրական էր Հայաստանի համար։ Գրեթե միաժամանակ ընթացան մայիսյան հերոսամարտերը Սարդարապատում, Բաշ–Ապարանում և Ղարաքիլիսայում։ Առաջին երկուսի պարագայում հայերը ջախջախիչ հաղթանակ տարան, սակայն Ղարաքիլիսայի ճակատամարտը ձախողվեց

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ղարաքիլիսայի ճակատամարտին ողբերգական ավարտ էր վիճակված։ Սակայն հենց դրանից հետո թուրք հրամանատար Վեհիբ Փաշան չկարողացավ զսպել տպավորություններն ու ասաց` Ղարաքիլիսայի մոտ հայերը ապացուցեցին, որ կարող են աշխարհի ամենալավ զինվորները լինել։ Հայ ականավոր քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանն այդ ճակատամարտն անվանեց «20-րդ դարի Ավարայր»։

Արևելյան Հայաստանում թուրքական բանակը նպատակ ուներ շարժվել երեք ուղղությամբ` մեկը դեպի Երևան Արարատյան դաշտավայրով, մյուսը նույն նշանակետն էր բռնել Բաշ-Ապարանով, իսկ զորքի երրորդ մասն էլ ուզում էր կտրել-անցնել Լոռին ու հայտնվել Թիֆլիսում։ Բոլորին է հայտնի, որ այնտեղ կենտրոնացած էր հայ քաղաքական ու մշակութային միտքը։

© Sardarapat museum archiveՀայ մարտիկների օրհնությունը Սարդարապատի ճակատամարտից առաջ
Благославление армянских войск перед сардарапатской битвой - Sputnik Արմենիա
Հայ մարտիկների օրհնությունը Սարդարապատի ճակատամարտից առաջ

Չնայած Ղարաքիլիսայում ժողովուրդը զինված չէր, բայց չվախեցավ ու չբռնեց փախուստի ճամփան։

«Փաստորեն այս ճակատամարտերով հայ ժողովուրդը ոչ միայն պաշտպանեց իր ֆիզիկական գոյությունը և խուսափեց երկրորդ անգամ ցեղասպանվելուց, այլև մենք ցույց տվեցինք մեր թշնամուն` թուրքին, որ պետք է մեզ հետ հաշիվ նստել։ Իսկ կոնկրետ Ղարաքիլիսայի դեպքում կարելի է ասել, որ սա թղթի վրա գրված պլանի իրագործում չէր, այլ` ոգու լավագույն դրսևորում»,-ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս Մարինե Գևորգյանը։

Մի քանի օր Ղարաքիլիսայի բնակչությունը դաժան սովի ու զենքի պակասի պայմաններում դիմագրավում էր թուրքերին, մինչև մայիսի 24-ին իր զորքով վրա հասավ Գարեգին Նժդեհը։ Լոռեցու համար Նժդեհը փրկիչ էր, ու մարդիկ հավատացին նրան։

© AnunnerԳարեգին Նժդեհ
Гарегин Нжде - Sputnik Արմենիա
Գարեգին Նժդեհ

«Այն, որ Ղարաքիլիսայի ճակատամարտում մեր հաղթանակը չափազանց փայլուն և ռազմական արվեստի տեսակետից անգերազանցելի հաղթանակներից մեկն էր, կարող ենք փաստել այն ապացույցով, որ հենց թուրքական հրամանատարությունը Վեհիպ փաշայի բերանով այդ մասին հայտարարեց` ասելով, որ հայերն աշխարհի լավագույն զինվորներն են»,-ասաց Մարինե Գևորգյանը։

Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր:

Լոռվա բնակչությունը սպասում էր Անդրանիկին, բայց նա Դսեղում էր։ Ղարաքիլիսան ընկավ այն ժամանակ, երբ Սարդարապատում և Բաշ-Ապարանում հայերը տոնում էին հաղթանակը և փախուստի էին մատնել թուրքերին։

Սկսվեց թուրքական նախճիրը։ Շուրջ մեկ շաբաթ թուրքերը շարունակեցին ջարդերը։ Պատմաբանների վկայությամբ` հայերին հատուկ գազանությամբ էին սպանում տեղի թուրքերը, նրանք, ովքեր ժամանակին հայերի հետ հարևաններ էին։ Այն հայերն էլ, որոնք փրկվեցին թուրքական յաթաղանից, սովի զոհ դարձան. թուրքերը թալանել էին ամենուրեք և ամեն ինչ։

Այնուամենայնիվ, Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ է, որ թուրքերը չմտան Սևանի ավազան ու նաև հրաժարվեցին Թիֆլիս մտնելու մտքից։

 

Լրահոս
0