00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խելագար քամին, երևանցիների զարմանքն ու եղանակի առաջիկա կանխատեսումները

© SputnikСильный ветер в Ереване повалил деревья
Сильный ветер в Ереване повалил деревья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գարնան վերջին շաբաթն անակնկալ էր պատրաստել հայերի համար։ Նախօրեի ուժեղ քամին փողոցներից «քշեց–տարավ» մարդկանց, պոկեց տանիքներն ու անգամ ծառեր տապալեց։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում մարդիկ պատմում են անսպասելի քամու ու դրա հետևանքների մասին, իսկ Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը եղանակի առաջիկա կանխատեսումներն է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Թեև արտակարգ իրավիճակների նախարարությունը նախապես հայտնել էր, որ հանրապետության տարածքում քամու ուժգնացում է սպասվում, այնուհանդերձ երևանաբնակներն անակնկալի եկան, երբ հանկարծակի բարձրացած քամին այսուայն կողմ շպրտեց աղբամաններն ու գետնին տապալեց ծառերը, օդում պար բռնեցին լվացքներն ու պոլիէթիլենային տոպրակները։

«Պուշկինի փողոցի վրա դեպի Սարյան գնացող հատվածում հենց մեր դիմաց քամին պոկեց ծառի ճյուղը, որն ընկավ մի տղամարդու վրա։ Քամին աղբամանները մինչև փողոցի մեջտեղ քշեց։ Մարդիկ պատսպարվեցին ծածկերի տակ, վազեցին դեպի գետնանցումներն ու դալանները»,- պատմեց մայրաքաղաքի բնակիչներից մեկը։

Մեկ ուրիշն էլ պատուհանից է տեսել, թե ինչպես է քամին քաղաքի կենտրոնից հասել Քանաքեռ։

Сильный ветер в Ереване повалил деревья - Sputnik Արմենիա
Ուժեղ քամու հետևանքով 446 դեպք է գրանցվել

«Ես պատուհանից նայում էի, տեսա, որ քամին թիթեղյա տանիքները պոկեց ու լցրեց փողոցը, ծառերը սկսեցին ճոճվել` համարյա կոտրվելու աստիճան։ Սարսափելի վիճակ էր։ Իմ պարանից էլ սրբիչները պոկեց, նետեց ներքև, և չէի կարողանում վերցնել, որովհետև դուրս գալ հնարավոր չէր»,- ասաց նա։

Երևանցիներից մեկի խոսքով` «ծառերն անընդհատ պարելու ընթացքի մեջ էին»։

«Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն էլ Sputnik Արմենիայի եթերում չբացառեց քամու ուժգնացման հավանականությունը նաև առաջիկա օրերին` նշելով, որ ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում կանխատեսվում է անձրև ու ամպրոպ, հնարավոր է դարձյալ քամու ուժգնացում, առանձին վայրերում` կարկուտ։

Сильный ветер в Ереване повалил деревья - Sputnik Արմենիա
Երևանում ուժեղ քամին ծառեր է տապալել

«Մայիսի 25-ին եղանակը փոքր-ինչ կհանդարտվի, տեղումները հիմնականում կլինեն հյուսիսային կեսում, իսկ հարավային կեսում առավելապես առանց տեղումների եղանակ կլինի։

Մայիսի 26-27-ին դարձյալ շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին, օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրևներ, հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում մինչև 25-26 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում. այն կտատանվի 26-28 աստիճանի սահմաններում, Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը կլինի 14-15 աստիճան»,- հայտնեց Զարուհի Պետրոսյանը։

Նախորդ տարի Հայաստանի տարածքում պտտահողմեր գրանցվեցին, Զարուհի Պետրոսյանի խոսքով` այդ երևույթն անակնկալ չէր, հանրապետությունում նման դեպքեր եղել են, ճիշտ է` շատ չէ, բայց եղել են։

«Նույնիսկ ինձ մոտ պտտահողմի փաստացի պատկերներ կան, որոնք դիտվել են Գեղամա լեռներում»,- ասաց նա` նշելով, որ չի բացառվում, որ այս անգամ էլ նմանատիպ երևույթ լինի, սակայն դա կանխատեսել հնարավոր չէ։ Ըստ նրա` դա պայմանավորված է ամպերի կոնվեկտիվ զարգացմամբ։

«Ի՞նչ է կատարվում հիմա։ Սև ծովի շրջանում ցիկլոն է, ցիկլոնում քամիների արագությունը ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ է, եթե մենք այդ պատկերը պատկերացնենք աշխարհագրորեն, կտեսնենք, որ հարավից, հարավ-արևմուտքից համեմատաբար տաք օդային հոսանքներ են ներթափանցում հանրապետություն, իսկ հյուսիսից ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում և մեր հանրապետության տարածքում այդ բախումը, ջերմաստիճանային մեծ տարբերությունը բարձր մակերևույթների վրա և դրան նաև գումարած, երբ առավոտյան (երևույթը դիտվում է հենց օրվա երկրորդ կեսին) արևը ծագում է, սկսում է գետինը տաքանալ, այդ խոնավ տաք օդը բարձրանում է վերև։ Իսկ վերևում բարձր մակերևույթների վրա սառը օդ է, որը վերևում կոնդենսանում է, դառնում է ջրի կաթիլ կամ կարկուտի հատիկ և թափվում է։ Երևույթի բացատրությունը սա է, որ հենց օրվա երկրորդ կեսին կամ գիշերվա առաջին կեսին է սա դիտվում»,- ասաց Զարուհի Պետրոսյանը։

Նրա խոսքով` այժմ Հայաստանում կարկուտի սեզոն է, ու այդ ժամանակահատվածը կարող է ձգվել մինչև հունիսի վերջ, հետո արդեն թուլանում է։

«Այս երկու ամսում կարկուտները թե՛ քանակական իմաստով, թե՛ ինտենսիվության և տրամագծի մեծության առումով, կարող են շատ լինել։ Առաջիկա հինգ օրում այդ երևույթը սպասվում է հանրապետությունում։ Ամսի 25-ին միայն հյուսիսային կեսում, մնացած բոլոր օրերին հանրապետության ողջ տարածքում կարկուտի հավանականությունը կպահպանվի։ Առանձին վայրերում, առանձին հատվածներում կարող են նաև ուժեղ քամիներ դիտվել։ Այս օրերին կաշխատեն հակակարկտային կայանները։

Վերջերս հրապարակվեց ամերիկացի գիտնականների կանխատեսումը, որի համաձայն` 2016 թվականի ամառն ամենաշոգն է լինելու օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ։

«Մենք մեր տարածաշրջանի համար նմանատիպ կանխատեսում չենք անում, բայց ավելի ճշգրիտ կանխատեսումների սպասեք մինչև այս շաբաթվա վերջ»,- ասաց Զարուհի Պետրոսյանը` խոստանալով առաջիկա երկու-երեք օրում ներկայացնել նաև ամառվա վերաբերյալ կանխատեսումները։

 

 

Լրահոս
0