00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավատացյալները կարող են հաղորդակցվել սուրբ Հռիփսիմեի մասունքներին

© Sputnik / Asatur YesayantsМощи Святого Иоанна Крестителя, хранящиеся в Первопрестольном Святом Эчмиадзине были привезены в Ереван, чтобы верующие могли к ним приложиться
Мощи Святого Иоанна Крестителя, хранящиеся в Первопрестольном Святом Эчмиадзине были привезены в Ереван, чтобы верующие могли к ним приложиться - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սուրբ Հռիփսիմե եկեղեցում հավաքված հարյուրավոր մարդիկ աղոթում էին ու սպասում սուրբ կույսի մասունքներին հաղորդակից լինելու իրենց հերթին

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Էջմիածինը մարդաշատ է. հայ առաքելական եկեղեցին նշում է սուրբ Հռիփսիմեի հիշատակի օրը։ Աչք է ծակում առավոտյան պատարագին հավաքված մարդկանց թիվը։ Ճիշտ են ասում, որ տարեցտարի ավելի շատ մարդիկ են նշում հիշարժան եկեղեցական տոները։

«Եթե հետադարձ հայացք ձգենք ու համեմատենք նախորդ տարիների հետ, ապա հսկայական տարբերություն կնկատենք. մարդիկ հիմա ավելի շատ են, և նրանք պատրաստված են գալիս, գիտեն տոների պատմությունը»,- Sputnik Արմենիայի թղթակից հետ զրույցում ասաց քահանա Համբարձում Դանիելյանը։

Հայ առաքելական եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ:

«Այս տոները շարժական են և կախված են Զատիկը տոնելու ամսաթվից։ Միշտ նշվում են երկուշաբթի, երեքշաբթի և շաբաթ օրերին»,- ասաց քահանան։

Տոնական միջոցառումները սկսվեցին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, որտեղից սուրբ Հռիփսիմեի մասունքները տարան համանուն եկեղեցի։ Այնտեղ էլ տեղի ունեցավ պատարագը, իսկ երեկոյան հավատացյալները հաղորդակից դարձան մասունքներին և օրհնություն ստացան։

Այս օրերին երկրի տարբեր անկյուններից եկեղեցի գալը բարի ավանդույթ է դարձել. հավատացյալներն առավոտից պահք են պահում (կարելի է ուտել միայն հաց և խմել ջուր)։ Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ:

«Թերթելով պատմության էջերը` հասկանում ենք, որ սրբերը զոհաբերել են իրենց հանուն հավատի։ Իսկ հավատը տրվում է մարդուն սուրբ հոգուց։ Սրբերը հավերժության և մաքրության խորհրդանիշ են»,- ասաց Դանիելյանը։

Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տր
դատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները:

 

 

Լրահոս
0