00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Կարեն Աղդայան
Վարորդները տուգանվում են, եթե ԻԻՀ մուտքի դեպքում մեքենայի բաքը դատարկ չէ, դուրս գալիս` լիքը չէ. Կարեն Աղդայան
09:20
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:26
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:51
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շվեդիայի հայերի պայքարի եղանակը. երաժշտությունն ընդդեմ ագրեսիայի

Համերգ Ստոկհոլմում
Համերգ Ստոկհոլմում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստոկհոլմի հայերը թուրք ազգայնականներին «պատասխանեցին» մշակույթի լեզվով` հայ երաժիշտները «Հայրենիքիս» խորագրով բարեգործական համերգ կազմակերպեցին Ստոկհոլմում, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմեց դուդուկահար Հայկ Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի-Sputnik. Լեռնային Ղարաբաղում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ադրբեջանցիները Ստոկհոլմում հակահայկական ցույցեր կազմակերպեցին: Դրանցից մեկի ժամանակ թուրք ազգայնամոլ, Շվեդիայի թուրքական միությունները համակարգող խորհրդի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին կոչ արեց` սպանել հայերին: Այդ արարքը ժողովրդավարական երկրում անարձագանք չմնաց. այդ դրվագը նկարահանվեց ու տեղադրվեց համացանցում: Դրանից հետո ոչ միայն նրան պաշտոնանկ արեցին, այլև Շվեդիայի` ազգությամբ թուրք քաղաքաշինության նախարարին:

«Չեմ կարող չնշել հայ համայնքի դերն այդ օրերին: Մենք ուշադրությամբ հետևում էինք այդ դեպքերին, և այժմ համայնքի կողմից բավական բողոքներ կան ոստիկանություն, որի արդյունքում քրեական գործ է հարուցվել Բարբարոս Լեյլանիի դեմ` ազգայնամոլ արտահայտության համար»,- պատմեց Շվեդիայում բնակվող դուդուկահար Հայկ Հակոբյանը:

Այդ իրադարձություններից հետո երգչուհի Անի Ռուստամյանը և դաշնակահարուհի Անի Թովմասյանը դիմեցին դուդուկահարին՝ Ստոկհոլմում համերգ կազմակերպելու առաջարկով: Սկզբում նպատակ կար ներկայացնել դասական երաժշտություն, բայց չէին էլ կարող անտեսել Արցախում տիրող լարված իրավիճակը, ուստի ավելացրեցին նաև հայրենասիրական երգեր: Համերգը բարեգործական էր` նպատակ ուներ օգնության ձեռք մեկնել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների ընտանիքներին:

«Շատ հաճելի էր հանդիսատեսի ջերմ ընդունելությունը, հատկապես, որ բացի հայերից` համերգին ներկա էին նաև օտարազգիներ, այդ թվում՝ շվեդ երաժիշտներ, ովքեր արդեն ծանոթ էին հայկական երաժշտությանը, հատկապես հայկական դուդուկին»,-ասաց Հայկ Հակոբյանը:

Նրանց հետ առաջին համագործակցությունը դուդուկահարը դրական է գնահատում, քանի որ լսել է նաև հանդիսատեսի արձագանքը: Համերգին ներկա է եղել նաև Շվեդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը և տեղի Հայ Առաքելական եկեղեցու խորհուրդը: Զրուցակցի խոսքով՝ որոշվել է շարունակել այս ծրագիրը` Շվեդիայի հայ համայնքին բարձրորակ երաժշտություն մատուցելու համար:

 

 

Լրահոս
0