ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի- Sputnik. Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը ելույթ է ունեցել Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը:
Դեսպանը բեմ բարձրացավ «Փողոցային երաժշտության օր» միջոցառման շրջանակում: Հայաստանում Լիտվայի դեսպանատունը և Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ անցկացնում են փողոցային երաժշտության փառատոն:
Երևանի տարբեր փողոցներում, հիմնականում Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարկում, Շառլ Ազնավուրի հրապարակում ժամը 16-20-ը տարբեր երգիչներ և երաժիշտներ կատարեցին իրենց ստեղծագործությունները՝ երևանցիների սովորական հանգստյան օրը վերածելով տոնի:
Ավելի վաղ դեսպանը հայտարարել էր, որ Հայաստանում երաժշտությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա: