00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանին մեղադրանք չառաջադրվեց

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցЗакон, Суд, молоток, правосудие
Закон, Суд, молоток, правосудие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիվանագետները դեռ հույս ունեն, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը կարելի է վերսկսել

Վիեննայի հանդիպման ժամանակ ղարաբաղյան կարգավորման խնդրի վերաբերյալ բավականին լուրջ որոշումներ ընդունվեցին, ու պարզ դարձավ, որ սայլն իսկապես տեղից շարժվեց: Միջազգային քաղաքական հանրությունն ի վերջո հասկացավ, որ ղարաբաղյան հակամարտությանը պետք է ամենայն ուշադրությամբ վերաբերվել, քանի որ սա հենց այն դեպքն է, երբ հրդեհը պետք է հնարավորինս շուտ հանգցնել, հակառակ դեպքում հակամարտությունն իսկապես կարող է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերածվել, մի իսկական պատերազմի, որի հետևանքները անդրկովկասյան տարածաշրջանի սահմաններից շատ ավելի հեռու կհասնեն:

Ի սկզբանե հասկանալի էր, որ գերտերությունները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան կամ տարածաշրջանային գերտերության կարգավիճակ ունեցող Իրանը, մինչ ապրիլյան կարճ, բայց արյունալի բախումը, ամեն ինչ այնպես էին անում, որ հակամարտությունն իրական ռազմական գործողությունների ու պատերազմի չվերածվի: Որովհետև թվարկած երկրներից ոչ մեկին էլ ևս մեկ լարվածության օջախ պետք չէր, այն էլ այնպիսի ծանր ու անհանգիստ տարածաշրջանում, ինչպիսին Կովկասն է: Թերևս այս տարածաշրջանում ինչ-որ շահ ունեցող երկրներից կարելի է միայն Թուրքիային հիշատակել, որին լարվածության աստիճանն ավելացնելը ձեռնտու է քաղաքական առումով:

Իրականում Վիեննայի հանդիպման ժամանակ սեղանի շուրջ նստած բոլոր դիվանագետներն էլ հիանալի հասկանում ու գիտակցում էին այս ամենը: Սակայն քաղաքականությունն այնպիսի մի հատկություն ունի, որ ռազմական գործողությունները վերսկսողին, նման իրավիճակում բացեիբաց, դեմքին մեղադրանքները չէին ասի:

Ինչ-որ գործընթացների մասին կխոսեին, ինչ-որ մեխանիզմներ ստեղծելու ու գործարկելու հանձնարարություններ կտային, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարձանագրեին, որ հիմա պետք է ոչ թե նոր պայմանագիր մշակել, այլ՝ վերադառնալ 1994-1995թթ.-ին ստորագրած պայմանագրերի իրականացմանը և այլն…

Բայց այդ ամենը, ինչպես ռուսներն են ասում, от лукавого, քանի որ բոլորն էլ հիանալի հասկանում են, թե ում էր պետք ղարաբաղյան հակամարտությունը կրկին պատերազմական գործողությունների վերածելը, ում հանձնարարությունն էր կատարում պաշտոնական Բաքուն՝ ռազմական գործողություններ սկսելով:
Թուրքիայի անունը դիվանագետները փորձում են չհնչեցնել: Բայց մենք էլ դիվանագետ-փորձագետ չենք ու կարող ենք ակնհայտ ճշմարտությունը բացեիբաց ասել միջազգային հանրությանը, պնդել, որ միջազգային քաղաքական ասպարեզում բավականին լուրջ խնդիրներ ունեցող Թուրքիան իր կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին, ինչպես ասում են, «ֆիթը տվեց», որ նա հնարավորին չափ սրի շփման գծի իրավիճակը:

Երևի պաշտոնական Անկարան հույս ունի, որ եթե ղարաբաղա-ադրբեջանական ճակատում իրավիճակն իսկապես չափից ավելի սրվի, ապա Ռուսաստանի Դաշնությունը, որն ակնհայտորեն հաղթող է դուրս գալիս սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում, ստիպված կլինի ուշադրությունը շեղել և իր բոլոր ուժերը՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական, կուղղի ղարաբաղա-ադրբեջանական կարգավորմանը, ու այդ ժամանակ էլ կկարողանա իր խնդիրները լուծել, ինչ-որ հերթական սադրանքներ իրականացնել թուրք-սիրիական սահմանին:

Այո, միջազգային դիվանագիտական ասպարեզում բոլորն էլ այս ամենը հասկանում են: Սակայն ոչ թե Ադրբեջանի դեմքին են մեղադրանքներ շպրտում, այլ փորձում են ինչ-որ գործընթացներ սկսել: Իսկ մեղադրանքներն էլ դիվանագիտական ասպարեզում հետզհետե ջրի երես դուրս կգան: Գործընթացը սկսվել է…

 

 

Լրահոս
0