00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վինի Թուխի կախազարդից մինչև արվեստի յուրօրինակ գործեր. գյումրեցի զարդագործների «սիմֆոնիան»

© Sputnik / Armenuhi MkhoyanАни Рашоян
Ани Рашоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պերճանքի առարկա համարվող զարդը նույնքան խոսուն է, որքան հագուստը: Արդուզարդի մաս կազմող իրը կարող է բացահայտել տիրոջ գաղտնիքները, ներկայացնել նրա նախասիրություններն ու տրամադրությունը

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Իսկ մինչ տիրոջը գտնելը զարդն իր ստեղծողի դիմագիծն է կրում: Զարդագործ վարպետը կատարյալ զարդ ստեղծելու համար հոգի է դնում, իսկ զարդն ինքնատիպ է դառնում վարպետի ուրույն ձեռագրի շնորհիվ:

Անի Ռաշոյանը մասնագիտությամբ նկարչուհի է, ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գրաֆիկայի բաժինը, բայց ավարտելուց հետո սկսել է «փորձարկումներ» անել ու տարվել է զարդերով: Զարդային տարերքը փոխանցվել է նաև Անիի ամուսնուն ու ամուսնու եղբորը՝ Մամիկոն և Աշոտ Միքայելյաններին:

© Sputnik / Armenuhi MkhoyanՄամիկոն և Աշոտ Միքայելյանները
Мамикон и Ашот Микаеляны - Sputnik Արմենիա
Մամիկոն և Աշոտ Միքայելյանները

 

Երկվորյակ եղբայրների համար զարդագործությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ հոբբի, սակայն, ինչպես տղաներն են ասում, իրենք սոսկ զարդեր չեն պատրաստում, այլ զարդերի քանդակագործներ են՝ երբեք չեն կրկնում նույն զարդը. Ամեն զարդը ստեղծվում է նոր տրամադրությամբ ու նոր երևակայությամբ:

«Ես ու եղբայրս հիմնականում սյուժետային մտածելակերպ ունենք. զարդի մեջ տվյալ քարը հենց այնպես չենք օգտագործում: Զարդը պետք է ինչ-որ բան ասի, եթե ոչ, ուրեմն մեզ համար հետաքրքիր չէ: Մենք պարզապես զարդագործներ չենք, այլապես դա գործարանային արտադրանք կլիներ: Շեշտը չենք դնում ոճային մոդայիկ կամ, այսպես ասած, թրենդային զարդերի վրա: Շատ ենք սիրում հայկական սիմվոլիկան: Բայց մեր գործի մեջ ամենակարևորն այն է, որ սիրով ենք անում: Մինչ պատվիրատուի հավանելը մենք պետք է հավանենք»,- նշում են եղբայրները:

«Տղաները հիմնականում մետաղներ են օգտագործում` արծաթ, պղինձ, լատուն: Լինելով քանդակագործներ` նրանց մոտ դա շատ հեշտ է ստացվում: Ես օգտագործում եմ պոլիմեր, կավ, փայտ, տարբեր բնական քարեր: Նյութի առումով սահմանափակումներ չկան, նույնիսկ որոշ գործերում համադրվում է անհամադրելի թվացող մետաղն ու քարը»,- ասում է Անին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի զարդագործները
Мамикон и Ашот Микаеляны и Ани Рашоян - Sputnik Արմենիա
Գյումրեցի զարդագործները

Անիի ու եղբայրների գործերը տարբերվում են իրենց ոճով: Տղաների մոտ ծավալն ու ձևն է գերակա, Անիի մոտ՝ գույնը, այնպես որ սինթեզն ինքնատիպ ու կատարյալ է ստացվում:

Զարդերը չեն ստեղծվում միայն վաճառվելու համար, առաջին հերթին այն պետք է դուր գա վարպետին: Սա է հենց երիտասարդ արվեստագետների հաջողության գրավականը:

Անին այսօր արդեն չի էլ հիշում՝ երբ է առաջին զարդը վաճառել, իսկ եղբայրները լավ են հիշում իրենց պատրաստած առաջին «Վինի Թուխին». կախազարդ էր՝ հոր բանալու համար: Ծանոթները տեսան ու պատվիրեցին: Եվ սկսվեց…

«Մինչև օրս էլ շատերը հենց մուլտհերոսներով կախազարդ են պատվիրում»,- նշում են տղաները:

Այսօր երիտասարդ զարդագործներն իրենց պատվիրատուներն ունեն նաև արտերկրից, բայց ամենաշատ պատվերները ստանում են Երևանից: Երիտասարդներն անկեղծանում են՝ գյումրեցիները քիչ են պատվիրում, բայց պատվիրում ու գնում են հենց այն զարդերը, որոնք արվեստագետներն ավելի են հավանել:

Պատվիրում են հիմնականում կանայք, իսկ եթե պատվիրատուն տղամարդ է լինում, ուրեմն պատվիրում է կնոջը նվիրելու համար: Քիչ է պատահում, որ տղամարդն իր համար պատվիրի: Տղաների խոսքով՝ ի տարբերություն կանանց, տղամարդկանց երևակայությունը մեծ թռիչք չունի. գրեթե միշտ նույնն է՝ առյուծի գլուխ կամ նմանատիպ զարդ:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի զարդագործների աշխատանքները
Գյումրեցի զարդագործների աշխատանքները - Sputnik Արմենիա
1/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի զարդագործների աշխատանքները
Գյումրեցի զարդագործների աշխատանքները - Sputnik Արմենիա
2/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի զարդագործների աշխատանքները
Գյումրեցի զարդագործների աշխատանքները - Sputnik Արմենիա
3/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի զարդագործների աշխատանքները
Գյումրեցի զարդագործների աշխատանքները - Sputnik Արմենիա
4/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի զարդագործների աշխատանքները
Գյումրեցի զարդագործների աշխատանքները - Sputnik Արմենիա
5/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի զարդագործների աշխատանքները
Գյումրեցի զարդագործների աշխատանքները - Sputnik Արմենիա
6/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները
© JevoԳյումրեցի զարդագործների աշխատանքները
Գյումրեցի զարդագործների աշխատանքները - Sputnik Արմենիա
7/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները
© Sputnik / JevoԳյումրեցի զարդագործների աշխատանքները
Գյումրեցի զարդագործների աշխատանքները - Sputnik Արմենիա
8/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները
1/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները
2/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները
3/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները
4/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները
5/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները
6/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները
7/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները
8/8
Գյումրեցի զարդագործների աշխատանքները

Զարդերը հիմնականում խոսում են սիմվոլներով, գերակշռում է հայկական սիմվոլիկան:

Եռյակի աշխատասիրությունն ու էներգետիկան շատ հզոր է, թեև տղաներն անկեղծանում են՝ ամենաաշխատասերն Անին է:

«Անին է զարդերի մասին տեղեկություններ տարածում, պատվերներ ընդունում ու ողջ գործընթացը ղեկավարում: Մենք մի քիչ «ծույլ» ենք այդ առումով, բայց եթե պատվիրատուին խոստացել ենք, որ զարդը պատրաստ կլինի 2 օրից, տվյալ ժամին, ուրեմն այդպես էլ կլինի: Մենք սիրում ենք ազատ աշխատել, «մուսա» պետք է լինի, որ նստենք ու զարդը պատրաստենք»,- նշում է Մամիկոնը:

Փոքրիկ արհեստանոցը, որտեղ աշխատում են երիտասարդները, համահունչ ու ներդաշնակ է՝ երիտասարդների վառ ու դրական էներգետիկայով, սիրով ու ընտանեկան ջերմությամբ լեցուն: Նույն էներգետիկան էլ փոխանցվում է զարդերին:

Տղաները խոստովանում են՝ ամենաթանկ զարդերը, որոնցից երբեք չեն բաժանվի, իրենց սիրելի կանանց համար ստեղծած զարդերն են: Իսկ ընդհանրապես բոլոր զարդերի համար նրանք մի բնորոշում ունեն.

«Սրանք քադակներ են՝ հոգով ու սիրով ստեղծված: Արվեստագետը պետք է ազնիվ լինի ու ազատ»,- ասում է Մամիկոնը:

Հարցազրույցի ողջ ընթացքում եռյակն այնքան դրական լիցքեր է փոխանցում, որ 2 ժամը 2 րոպեի պես է անցնում՝ ուրախ տրամադրություն, մեկը մյուսին լրացնելով խոսք ու զրույց, և այդ ընթացքում՝ զարդի ստեղծման չդադարող սիմֆոնիա:

 

 

Լրահոս
0