ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որը դաշնային օրենսդրությունից բացառում է «փոքրամասնություններին վիրավորող հիշատակումները», մասնավորապես՝ «արևւելյան», «նեգր», «իսպանախոս» և շատ այլ բառեր, որոնք օգտագործվել են ԱՄՆ-ի բնակչության տարբեր կատեգորիաների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ABC News-ին:
Օրինագծի նպատակն է տեքստերն ավելի ժամանակակից դարձնել և հեռացնել 1970-ականների քաղաքականապես ոչ կոռեկտ բառերը, որոնք հանդիպում են ԱՄՆ-ի առողջապահության նախարարության և սոցիալական ծառայությունների փաստաթղթերում: