00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թանգարանների գիշեր. Սպենդիարյանի պատրաստած կակաոն ու նկարիչների էսքիզները

Բաժանորդագրվել
Այսօր շատերի համար սպասված տոն է` «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի օրը: Այս երեկո թանգարաններն իրենց դռները կբացեն ժամը վեցից մինչև կեսգիշեր: Ակցիային ընդհանուր առմամբ կմասնակցի 102 թանգարան Հայաստանից և 10-ը` Ղարաբաղից

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է, թե թանգարաններն ինչ անակնկալներ են պատրաստել այցելուների համար

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանը այցելուների համար բաց կլինի երեկոյան ժամը 6-ից և հագեցած ծրագիր կներկայացնի հյուրերին: Այցելուներն ինչպես անցյալ տարի, այնպես էլ այսօր կկարողանան մասնակցել «ձայներ և գույներ» ինտերակտիվ խաղին: Խաղի կանոնների համաձայն` ցանկացողները նկարում են Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո, հետո թանգարանի տնօրինությունն ընտրում է հաջողված և լավագույն նկարները, որոնք իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում թանգարանի ցուցանմուշների շարքում:

Այցելուները միաժամանակ կարող են վայելել կերամիկայից պատրաստված իրերի և արվեստագետ, քանդակագործ Հռիփսիմե Սիմոնյանի գունագեղ կտավների ցուցահանդեսը տուն-թանգարանի ներսի բակում: Ցուցահանդեսն անցկացվելու է Սիմոնյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում:

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցԱրամ Խաչատրյան
Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյան

Թանգարանում նշում են, որ հենց նա է ստեղծել իր ընկերոջ` Արամ Խաչատրյանի քանդակը: Կյանքի օրոք նա հույս ուներ, որ կգա մի օր, երբ իր աշխատանքները կցուցադրվեն մաեստրոյի տուն-թանգարանում:

Սակայն այսքանով ծրագիրը չի ավարտվում: Գիշերը լի է լինելու երաժշտությամբ` հանդիսատեսի համար կնվագեն «Դասական երաժշտության
զարգացման» հիմնադրամի սաները, թանգարանում առաջին անգամ ելույթ կունենան Թաթուլ Հարությունյանի անվան երգի ու պարի պետական համույթի մենակատարները և կներկայացնեն Խաչատրյանի ստեղծագործությունների մշակումները: Այցելուների համար նախատեսված են նաև համերգային ծրագրեր, վոկալային համերգներ և «Երեկոյի հուշեր» կամերային երաժշտության համերգը: Ըստ ավանդույթի՝ կցուցադրվի նաև Արամ Խաչատրյանին նվիրված ֆիլմը:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Թանգարանում ասում են, որ արդեն վաղուց են իրականացնում այս տարվա ակցիայի «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» կարգախոսը:  Ավանդույթի համաձայն` «թանգարանների գիշերը» կանցկացվի թանգարանի բակում: Թանգարանի դռներն այցելուների առջև կբացվեն 19:00-ից` միջոցառումները մեկնարկելու են «Ես՝ Սպենդիարյանի կերպարների խճանկարում» միջոցառումով:

Ինտերակտիվ խաղի սցենարի համաձայն՝ ցանկացողները մինչև 22:00-ն կկարողանան մասնակից դառնալ և ներկայացնել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի ստեղծման պատմությունը, սկսած այն ժամանակահատվածից, երբ Սպենդիարյանը թակեց Հովհաննես Թումանյանի՝ Թիֆլիսի տան դուռը: Եվ վերջում, թանգարանի ավանդույթների համաձայն, տուն-թանգարանը հյուրասիրություն կկազմակերպի և հյուրերին կառաջարկի համտեսել Սպենդիարյանի բաղադրատոմսով պատրաստված կակաոն:

Հովհաննես Թումանյանի թանգարան

Այս տարի «թանգարանների գիշերն» էապես տարբերվելու է նախորդ տարիներից: Միշտ հագեցած և հետաքրքիր ծրագիրն այս անգամ համեստ է լինելու: Թանգարանն այս տարի այցելուներին առաջարկում է հարգանքի տուրք մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ղարաբաղում վիրավորված զինծառայողներից մեկին:

Թանգարանում հանգանակության արկղ է դրված լինելու, իսկ հավաքված գումարը փոխանցվելու է զինծառայողի ընտանիքին:

«Ցանկացած ընտանիք պետք է հարգանքի տուրք մատուցի բանակում ծառայողին», — մեծն Թումանյանի խոսքերն են մեջբերում նրա անվան տուն-թանգարանում:

Չնայած այս ամենին, թանգարանում երեխաների համար նախատեսված հետաքրքիր համերգային ծրագիր են խոստանում, վիկտորինա, ինչպես նաև ելույթ կունենա «Վահագն» դհոլահարների ակումբը:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան

Այս թանգարանն առաջիններից մեկն է, որ միացել է միջազգային ակցիային: Թանգարանի ղեկավարությունը հիշում է, որ եղել է տարի, երբ այցելուների թիվը գերազանցել է 400 000-ը:

Այս երեկո հյուրերը կծանոթանան թանգարանի 25-ամյա գործունեությանը, որը կներկայացվի լուսանկարների ցուցահանդեսի տեսքով:

Кинорежиссер Сергей Параджанов - Sputnik Արմենիա
Փարաջանովը պատուհանից դուրս է նետել Ֆելինիի նվերը

Ժամանակակից արվեստի թանգարան

Ժամանակակից արվեստի թանգարանն իր այցելուներին կներկայացնի նկարչուհի Նազիկ Ասլանյանի նոր կտավները, որոնցում պատկերված են ծաղկային լանդշաֆտներ, արև…: Զուգահեռաբար կներկայացվի նաև «Հայաստանը դեմքիս վրա» լուսանկարների ցուցահանդեսի նախագծի շնորհանդեսը: Ակցիայի կարգախոսի համաձայն` թանգարանի միջոցառումները «նախագծի շրջանակից դուրս են լինելու» և Հայկանուշ Դանիելյանի անվան գեղարվեստական դպրոցի սաները 19:00-ից ներկայացնելու են Սերգեյ Փարաջանովի կերպարները:

Ռուսական արվեստի թանգարան

Թանգարանն այս ակցիային մասնակցում է 2005 թվականից և այս տարի ներկայացնելու է նկարիչ Տարոն Սիմոնյանի նկարներից մեկը, որում պատկերված է «Աիդա» օպերան՝ Մարիինյան թատրոնի բեմում: Նկարիչը ծնվել ու ստեղծագործել է Սանկտ Պետերբուրգում:

Ներկայացվելու են նաև XIX դարի նկարիչները, որոնք էսքիզներ են արել Մարիինյան թատրոնի համար: Թանգարանում այս ամենի մեջ որոշակի երկխոսություն են տեսնում դարաշրջանների և այն «մշակութային լանդշաֆտների» միջև, որտեղ իրենց աշխատանքներն էին ստեղծում գրեթե բոլոր ռուս նկարիչները: Սրանով փորձում են վերարտադրել այն թատերական մթնոլորտը, որում ժամանակին ստեղծագործում էին մեծերը:

Ռուսական արվեստի թանգարանը հետևում է միջազգային միտումներին և մի նկարի ցուցահանդես կազմակերպում (պատկերը բեմի դեր է կատարում, այցելուներն էլ` հանդիսատեսի):

 

 

 

Լրահոս
0