00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ ընկերացա մուրճ ու սալի հետ, քրտինքը դեմքիցս ծորում էր կաթ-կաթ և ինձ հիշեցնում նամուս ու ղեյրաթ

© Sputnik / Armenuhi MkhoyanԴարբին
Դարբին - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև հին հույների նման հայերը դարբնության աստված չեն ունեցել, սակայն ոչ պակաս հարգել ու տեղ են տվել այս արհեստին՝ համարելով բոլոր արհեստների հիմքը, չէ՞ որ այս արհեստի շնորհիվ ոչ միայն տնտեսային ու կենցաղային իրեր, այլ նաև երկրագործական և արհեստագործական գործիքներ, զենք է պատրաստվել

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Դարբնությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում, այն համարվել է կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար դարբնությունն ուժի, զորության խորհրդանիշ էր։ Հատկապես արհեստների քաղաք Ալեքսանդրապոլում միջին դարերից սկսած մինչև 19-րդ դարի վերջերը քաղաքային դարբինները համախմբվել են եղբայրությունների (համքարությունների) մեջ։

Վարպետ Գագիկի համար դարբնագործությունն արհեստների արհեստն է: Ինչպես վարպետն է ասում՝ «ոչ միայն արյանս, այլ մարմնիս ամեն մի բջջի մեջ է»: Արհեստն օդ ու ջրի պես է՝ հորից ու պապից փոխանցված, այնքան հին, որ վարպետն ինքն էլ չգիտի՝ երբ ու ումից է իրեն անցել 200 տարեկան բանալին, որով այսօր էլ վարպետը բացում է իր սիրելի «Եռանկյունի» դարբնոցի դուռը, որտեղ գրեթե ամեն ինչ համանուն ֆիլմն է հիշեցնում: Այստեղ ամեն ինչ կա՛մ շատ հին է՝ ինչպես օրինակ 170 տարվա պատմություն ունեցող զնդանը, կա՛մ էլ՝ վարպետի ու նրա հոր ձեռքով պատրաստված:

© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Գագիկի աշխատանքներից
Դարբին - Sputnik Արմենիա
Վարպետ Գագիկի աշխատանքներից

Վարպետ Գագիկի ճակատագիրն արդեն օրորոցից էր կանխորոշված՝ հայրական առաջին նվերը մուրճերի հավաքածուն էր՝ մեծից մինչև ամենափոքր: Ամենամեծ մուրճը մինչև օրս էլ ծառայում է վարպետին:

«Հարազատ ծնողի պես սիրում եմ այն ամենն, ինչ պատրաստում եմ, բայց ինձ համար ամենահարազատը պապիս ձեռքերն են, որոնք ինքս եմ պատրաստել մետաղից: Դրանք հիմա իմ տան դարպասին են: Ոչ մի բան ինձ համար դժվար չէ: Երկաթը իմ ձեռքում ասես պլաստիլին լինի, բայց լավ վարպետ դառնալու համար նախ պետք է մարդ լինես ու սիրես այս արհեստը: Բոլոր արհեստների մեջ էլ մի փոքր կամ, բայց այս արհեստն է, որ իմ համար փառք ու պատիվ է»,- նշում է վարպետը:

Ավելի քան 47 տարի վարպետն «իրենով» է անում երկաթը: Նրա ձեռքերում երկաթը փափկում է, մուրճի հարվածների տակ ընդունում այն ձևը, որը վարպետն է թելադրում: Վարպետ Գագիկն անկեղծանում է.

«Շատ եմ սիրում «Եռանկյունի» ֆիլմը. ասես իմ ու իմ ընտանիքի մասին լինի»:

© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Գագիկի դարբնոցում
Դարբին - Sputnik Արմենիա
Վարպետ Գագիկի դարբնոցում

Տարիների ընթացքում վարպետին հաջողվել է կյանքի կոչել իր վաղեմի երազանքը՝ հիմնել «Եռանկյունի» դպրոց-դարբնոցը:

«Մի քանի տարի առաջ Ամերիկայից սևամորթ կուզնեցներ եկան: Դանակ պատրաստեցին, բայց գործի «լյուբիծել» էին, շատ դանդաղ էին աշխատում, զարմացան, երբ տեսան իմ աշխատանքի արագությունը»,- հպարտությամբ նշեց վարպետը:

Հարցրի՝ որդի ունի՞, նույն արհեստով զբաղվու՞մ է:

© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Գագիկի դարբնոցում
Վարպետ Գագիկի դարբնոցում - Sputnik Արմենիա
1/10
Վարպետ Գագիկի դարբնոցում
© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Գագիկի դարբնոցում
Վարպետ Գագիկի դարբնոցում - Sputnik Արմենիա
2/10
Վարպետ Գագիկի դարբնոցում
© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Գագիկի դարբնոցում
Վարպետ Գագիկի դարբնոցում - Sputnik Արմենիա
3/10
Վարպետ Գագիկի դարբնոցում
© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Գագիկի աշխատանքներից
Վարպետ Գագիկի աշխատանքներից - Sputnik Արմենիա
4/10
Վարպետ Գագիկի աշխատանքներից
© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Գագիկի աշխատանքներից
Վարպետ Գագիկի աշխատանքներից - Sputnik Արմենիա
5/10
Վարպետ Գագիկի աշխատանքներից
© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Գագիկի դարբնոցում
Վարպետ Գագիկի դարբնոցում - Sputnik Արմենիա
6/10
Վարպետ Գագիկի դարբնոցում
© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Գագիկի դարբնոցում
Վարպետ Գագիկի դարբնոցում - Sputnik Արմենիա
7/10
Վարպետ Գագիկի դարբնոցում
© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Գագիկի դարբնոցում
Վարպետ Գագիկի դարբնոցում - Sputnik Արմենիա
8/10
Վարպետ Գագիկի դարբնոցում
© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Գագիկը
Վարպետ Գագիկը - Sputnik Արմենիա
9/10
Վարպետ Գագիկը
© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Գագիկի դարբնոցում
Վարպետ Գագիկի դարբնոցում - Sputnik Արմենիա
10/10
Վարպետ Գագիկի դարբնոցում
1/10
Վարպետ Գագիկի դարբնոցում
2/10
Վարպետ Գագիկի դարբնոցում
3/10
Վարպետ Գագիկի դարբնոցում
4/10
Վարպետ Գագիկի աշխատանքներից
5/10
Վարպետ Գագիկի աշխատանքներից
6/10
Վարպետ Գագիկի դարբնոցում
7/10
Վարպետ Գագիկի դարբնոցում
8/10
Վարպետ Գագիկի դարբնոցում
9/10
Վարպետ Գագիկը
10/10
Վարպետ Գագիկի դարբնոցում

«Այո՛, որդի ունեմ: Երբ հավեսը տեղն է լինում, նոր է մուրճը ձեռքն առնում ու մոտենում զնդանին: Հիմա տղաները սիրում են նստած տեղը փող աշխատել, բայց շատ աշակերտներ եմ ունեցել ու հիմա էլ ունեմ: Նրանց շնորհիվ այս արհեստ չի մեռնի: Ընդունակ են շատերը: Այս արհեստի համար պետք է աչքաբաց լինել: Ես իմ աշակերտներին ասում եմ՝ պետք է հոգի դնել, որ ստացվի այն, ինչ ուզում ես»,- նշում է վարպետը:

Բազում կոչումներ ունեցող վարպետի համար, Գյումրու, Շիրակի և Հայաստանի լավագույն դարբին, «Գյումրու երախտավոր», «Հայաստանի ժողովրդական վարպետ» կոչումներից, բազում մեդալներից ու պատվոգրերից զատ, իր հպարտությունը սեփական դարբնոցն է, իսկ դարբնոցում էլ՝ իրեն սնող ու օդ ու ջրի պես անհրաժեշտ գործիքների, ալեքսանդրապոլյան կոլորիտը ներկայացնող հին ու արժեքավոր իրերի ու իրեն ձոնված բանաստեղծության կողքին իր համար ամենաթանկը հոր բառերն են. «Այն օրից, երբ ընկերացա մուրճ ու սալի հետ, քրտինքը դեմքիցս ծորում էր կաթ-կաթ և ինձ հիշեցնում նամուս ու ղեյրաթ»:

 

 

 

Լրահոս
0