ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի- Sputnik. Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին ծանոթանալ ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-նմ։
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն ավելի վաղ հայտարարել էր, որ ԼՂ հակամարտությունը, ինչպես նաև բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:
«Ցանկալի կլիներ, որ նման մակարդակի միջազգային պաշտոնյան ծանոթ լիներ միջազգային իրավունքի ամենահիմնարար փաստաթղթին՝ ՄԱԿ —ի կանոնադրությանը, համաձայն որի` տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»,- ասել է Քոչարյանը։