ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության մերձճակատային հատվածում (Ակնա) հակառակորդի առաջապահ ուժերը միջդիրքային տարածքում սկսել են ձեռնարկել սադրիչ քայլեր, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` այս անգամ ոչ թե կրակի դադարեցման պայմանավորվածությունն է խախտվում, այլ հակառակորդը հրդեհում է չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ ունենալով վնաս պատճառել ղարաբաղյան կողմին, մասնավորապես` սահմանամերձ ցանքատարածություններին:
«Ադրբեջանական նենգ գործողությունների մասին վաղուց է հայտնի, սակայն բոլոր ժողովուրդների համար սուրբ համարվող հացի նկատմամբ նման ստոր արարքն անսպասելի է անգամ Ադրբեջանի նման հակառակորդի կողմից»,- ասված է հաղորդագրությունում: