ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. «Արսենալ» և «Չելսի» ակումբները հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հայտնում է championat.com-ը։
Kicker-ի տեղեկատվության համաձայն` գերմանական ակումբն ի սկզբանե մտադիր չէր բաժանվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստից։ Այնուամենայնիվ «Բորուսիան» թույլ կտա Մխիթարյանին ուրիշ ակումբ անցնել, եթե նրա համար առաջարկեն առնվազն 60 մլն եվրո։
Կիսապաշտպանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից։ «Բորուսիայի» հետ գործող Մխիթարյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թվականի ամառը։
2015/16 խաղաշրջանի ժամանակ Մխիթարյանը 31 խաղ է անցկացրել Գերմանիայի առաջնության ժամանակ` դառնալով 11 գոլի և 15 փոխանցման հեղինակ։
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Deutche Welle պարբերականի վարկածով դարձավ 2015-2016 խաղաշրջանի լավագույն խաղացողը գերմանական Բունդեսլիգայում։