00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիահայերի փոքր բիզնեսը սկսում է մեծանալ Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsВыставка "Новые перспективы для сирийских армян"
Выставка Новые перспективы для сирийских армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսն է անցկացվում մայիսի 19-20-ը «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 19-ին ներկա գտնվեց սիրիահայերի ստեղծած արտադրանքի ցուցահանդեսին:

Տպագրության, հրատարակչության, ոսկերչության, փայտամշակման, զբոսաշրջության, ասեղնագործության, սարքավորումների արտադրության, հաստոցաշինության և այլ ոլորտներում արտադրանք թողարկող սիրիահայերի ջանքերը Սերժ Սարգսյանը ոգևորիչ է համարել և բարձր գնահատել ներկայացված ապրանքների որակական հատկանիշները:

© PresidentՆախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացմանը
Президент Армении Серж Саргсян побывал на выставке Новые перспективы для сирийских армян - Sputnik Արմենիա
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացմանը

Նախագահը սիրիահայ ձեռներեցների հետ քննարկել է նրանց արտադրանքի իրացման և արտահանման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Հայաստանի էկոնոմիայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` սիրիահայերի փոքր բիզնեսը սկսում է մեծանալ:

«Պրակտիկան ցույց է տալիս, որ մարդիկ լավատես են, իսկ բիզնեսում դա շատ կարևոր է։ Երբեք չի կարելի ասել` վերջ, ավարտն էր սա։ Մեր հայրենակիցները ցույց տվեցին, որ կարելի է ստեղծել և զարգացնել ինչ-որ մի բան ամենասկզբից», — ասաց Մինասյանը։

Նրա կարծիքով` բոլոր ներկայացված ապրանքներն ու ծառայությունները մտնում են Հայաստանի տնտեսության հեռանկարային և ռազմավարական ուղղությունների մեջ.

«Սկսած ձեռքի աշխատանքից, վերջացրած սարքավորումներով, որոնք մասամբ տեխնոլոգիական նորարարություններ են պարունակում, այդ թվում` ԵՏՄ շուկաներում։ Մենք կաջակցենք նրանց, և մոտ ժամանակներում սիրիահայերի արտադրանքը կտեսնենք նոր շուկաներում»։

Պետության աջակցությունն, ըստ նրա, կդրսևորվի արտահանմանն աջակցությամբ, գովազդային ակցիաների համաֆինանսավորմամբ և ապրանքների ցուցահանդեսների կազմակերպմամբ։

© PresidentՆախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացմանը
Президент Армении Серж Саргсян побывал на выставке Новые перспективы для сирийских армян - Sputnik Արմենիա
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացմանը

Արծաթյա իրերի և զարդերի վաճառքով զբաղվող Նազարեթ Արոյանը, ով Հայաստան է տեղափոխվել ընտանիքի հետ 7 ամիս առաջ, պատմում է, որ հայերը հայտնի էին ամբողջ Հալեպում իրենց վարպետությամբ։

«Արաբները թեև փորձում էին, սակայն չկարողացան այդպես աշխատել։ Ես այնտեղ 3 խանութ ունեի, դրանցից մեկը պարսկական գորգերի խանութն էր, որը գտնվում էր «Sheraton» հյուրանոցում», — ասաց Արոյանը։

Նա պատրաստվում է վաճառել այն ամենն, ինչ հնարավոր է եղել Հալեպից տեղափոխել, որից հետո հնարավորության դեպքում Հայաստանում արտադրություն բացել։ Վերադառնալ նա մտադիր չէ։ Ասում է, որ այնտեղ հայեր գրեթե չեն մնացել` ընդամենը 7 հազար նախկին 80 հազարից։

Շոկոլադ ներկայացնող սեղանիկի մոտ կանգնած է Սոսե Կարադանայանը։ Նա Հայաստան է եկել Սիրիայից դեռևս 2012 թվականին, երկու տարի առաջ ինքն ու ամուսինը սկսել են զբաղվել կոնֆետների արտադրությամբ։

© Sputnik / Asatur Yesayants«Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդես
Выставка Новые перспективы для сирийских армян - Sputnik Արմենիա
«Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդես

«Աստիճանաբար զարգանում ենք, հիմնական խնդիրը վաճառքն է։ Սակայն վաճառքն աճում է, մենք սկսել էինք շոկոլադի մեկ տեսականուց, այժմ արդեն երեքն ունենք», — ասում է Կարադանայանը։

Հայաստանում բիզնեսը հնարավոր է զարգացնել, կարծում է նա։ Այժմ Սոսեն ձգտում է սեփական խանութն ունենալ, այլ ոչ թե արտադրանքը վաճառել ցուցահանդեսների ժամանակ։

© Sputnik / Asatur Yesayants«Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդես
Выставка Новые перспективы для сирийских армян - Sputnik Արմենիա
«Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդես

«Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսն ու «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովն իրականացվում են «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Այն ուղղված է սիրիահայերի շրջանում ձեռնարկատիրության աջակցմանը։ Միջոցառումը պետք է օգնի նրանց կապեր հաստատել, զարգացնել սեփական հնարավորությունները։ Ծրագրի հեղինակը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն է։ Ծրագիրը կտևի մինչև 2017 թվականի հոկտեմբեր։

 

 

Լրահոս
0