ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի- Sputnik. Համագումարը կազմակերպվել է Թերապևտների եվրասիական ասոցիայի հովանու ներքո Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունների, ԱՊՀ երկրների առողջապահության ոլորտում համագործակցության խորհրդի և Մխիթար Հերացու անվան բժշկության աջակցության հիմնադրամի աջակցությամբ: Այս մասին նշված է ասոցիացիայի կայքում:
Համագումարը միջազգային կարգավիճակ ունի: Նախատեսվում է, որ համագումարին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուբեկստանի գիտնականները, բժիշկները, բժշկական մասնագետները: Մասնագետներ կժամանեն Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իրանից:
Կանցկացվեն լիագումար նիստեր, բանավեճեր, գիտաժողովներ, վարպետության դասեր:
Միջազգային և ռուսական նախագծերի շնորհանդեսն ուղղված կլինի Եվրասիական մայրցամաքի երկրներում համաճարակաբանական իրադրության ուսումնասիրությանը: Կկազմակերպվի երիտասարդ գիտնականների առաջին մրցույթը:
Համագումարից հետո պատվիրակներն անվանական հավաստագրեր կստանան: