00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան. «Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը»

© Sputnik / Asatur YesayantsМинистр иностранных дел Армении Эдвард Налбандян
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 126-րդ նիստին

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է այս տարվա ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սրված իրավիճակին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ եղան, տեղի ունեցան միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։

«Ապրիլի սկզբին ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները քննարկվեցին երկու օր առաջ Վիեննայում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որին ներկա էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղարը, ովքեր ներկայացնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները>,- նշել է Նալբանդյանը։

Իրենց համատեղ հայտարարության մեջ համանախագահող երկրները շեշտեցին 1994-1995թթ. զինադադարի մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Արտգործնախարարի խոսքով՝ այս ամենը կարող է ճանապարհ հարթել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար:

«Մինչ այսօր Ադրբեջանը շարունակաբար խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նման առաջարկությունները և անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները»,- ընդգծել է Նալբանդյանը:

Եվրոպայի խորհրդի առաջնային նպատակն է պաշտպանել եվրոպական արժեքները և անհատի իրավունքները ողջ մայրցամաքում: Ըստ արտգործնախարարի՝ Հայաստանը կիսում է այն համոզմունքը, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անհատների իրավունքները չեն կարող պայմանավորված լինել մարդկանց բնակության վայրի կարգավիճակով:

Նա կարևորել է հակամարտության գոտիներում մարդու իրավունքների ապահովման թեմայի շուրջ քննարկումներ ծավալելու նախաձեռնությունները:

«Այսօր ահաբեկչության հանգեցնող բռնի ծայրահեղականությունը և արմատականությունն անմիջական սպառնալիքներ են հանդիսանում մեր արժեքների համար: Մենք վճռական ենք՝ պայքարելու այս զարհուրելի երևույթի դեմ: Հաջողության հասնելու համար պետք է առաջին հերթին սկսել դրանց խորքային պատճառներից: Այս առումով էական է ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարը: Հայաստանը մշտապես իր ձայնն է բարձրացրել՝ քննադատելու ատելության քարոզչությունը և այլատյացությունը, հատկապես՝ քաղաքական ելույթներում։ Այս երևույթների դեմ պայքարը Հայաստանի առաջնահերթություններից մեկն էր Նախարարների կոմիտեում նախագահության ընթացքում և այժմ էլ շարունակում է գտնվել մեր գերակայությունների շարքում»,- ասել է Էդուարդ Նալբանդյանը։

 

 

 

Լրահոս
0