ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Մայիսի 18-20-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 21-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում են ԱԻՆ-ից:
Մայիսի 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-21-ը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում մայիսի 18-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: 21-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 18-ի ցերեկը Երևանում կլինի 26-28, գիշերը` 13-15 աստիճան տաքություն։
