ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի- Sputnik. ՀՀ-ում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները սահմանախախտին ձերբակալել Արաքսավանի շրջանում, հայտնում է վարչության մամուլի ծառայությունը։
«Արտաշատի սահմանային ջոկատի սահմանապահներն անցած հանգստյան օրերին Արաքս գետի մոտ աշխատող տեղաբնակներից տեղեկություն են ստացել, որ սահմանի մոտ անհայտ մարդ է հայտնվել։ Սահմանապահների խումբը մեկնել է սահմանախախտին ձերբակալելու»,- ասվում է հաղորդագրությունում։
Սահմանապահների գործողությունների հետ մեկտեղ Հայաստանի բոլոր ուժային գերատեսչություններին, ժողովրդական կամավորական ջոկատին և տեղի բնակիչներին իրազեկվել է հնարավոր սահմանախախտի մասին։
Ձեռնարկված գործողությունների արդյունքում Արաքսավան բնակավայրի շրջանում անհայտ անձը ձերբակալվել է և հանձնվել Ռուսաստանի սահմանապահներին
Նախնական հարցման արդյունքում ձերբակալվածն ասել է, որ Պակիստանի քաղաքացի է, ծնվել է 1998թ.-ին և պատրաստվել է Հայաստանի տարածքով հասնել Եվրոպա։
Նույն օրը սահմանախախտը սահմանված կարգով հանձնվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ աշխատակիցներին, որոնք ստուգում են ձերբակալվածի վարկածը և պարզում միջադեպի հանգամանքները։