ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի- Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ և Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի նախօրեին բանակցություններ են անցկացրել։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ նախարարները Վիեննայում հանդիպման ժամանակ կքննարկեն Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և ԱՄՆ պետքարտուղարը։
Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստը նախատեսված է Վիեննայում երեքշաբթի։