ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Վրաստանը կողմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, կիրակի Գաբալայում (Ադրբեջանի հյուսիս) ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով` Գաբալայում անցկացվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների չորրորդ եռակողմ հանդիպումը։
«Վրաստանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է։ Մենք տարածաշրջանում խաղաղության, հանգստության և երկարատև զարգացման կողմնակից են», — հանդիպման արդյունքներն ամփոփոխ ասուլիսի ժամանակ ասել է Խիդաշելին ։
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։