ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Եռօրյա պայքարից հետո ավարտվեց հեծանվասպրորտի խճուղու Հայաստանի առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Մրցումային վերջին օրը հեծանվորդները ուժերը չափեցին կրիտերիում ձևում: Այստեղ ևս, ինչպես նախորդ երկու օրերում չեմպիոն դարձավ Մհեր Մկրտչյանը, ով նաև Հայաստանի բացարձակ չեմպիոնն է: Երկրորդ և երրորդ տեղերում են Դավիթ Մկրտչյանը ու Էդգար Սարգսյանը:
Երիտասարդների պայքարում ոսկե մեդալակիր դարձավ Պավել Ստեփանյանը, իսկ արծաթե և բրոնզե մեդալակիր դարձան Ռոբերտ Խաչատրյանը և Վալոդյա Ջուլհակյանը:
Պատանիների մրցավազքում լավագույնները օլիմպիական հերթափոխի մանկապատանեական քոլեջի սաներն էին՝ Հայկ Սահակյանը, Հովհաննես Երանոսյանը և Հենրիկ Երանոսյանը: