ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Մայիսի 15-ին` ժամը 07.42-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկեվազ գյուղում տեղացած անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվում են տուն, հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հորդառատ անձրևից ջրալցվել է (մոտ 15-25 սմ) Արագածի փողոցի թիվ 33 տան առաջին հարկը և բակը, ջրահեռացման աշխատանքների համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Հատուկ տեխնիկաների օգնությամբ իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ: