ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Օգտատերերի քվեարկության արդյունքում «LoveWave» երգի տեսահոլովակը հավաքել է 12.53% կամ 1,548 ձայն: Այս մասին տեղեկանում ենք wiwibloggs.com կայքից:
Երկրորդ տեղում է Իսպանիայի (8.96%), երրորդում՝ Ռուսաստանի (8.93%) ներկայացուցիչների երգերի տեսահոլովակները:
Քվեարկությանը մասնակցել է 12 հազար 357 օգտատեր:
Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին 2006թ.-ից: Լավագույն արդյունքները ցույց են տվել երգչուհի Սիրուշոն 2008թ.-ին (չորրորդ տեղ) և Արամ MP3-ն 2014թ.-ին (չորրորդ տեղ):