00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոսուն տարա՞զ, թե՞ անճաշակ «երևակայություն»

© Sputnik / Арменуи МхоянՀայկական տարազ
Հայկական տարազ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակն ի զորու է փոխել ամեն ինչ, այդ թվում նաև՝ տվյալ ժամանակաշրջանը բնորոշող հագուստը: Իսկ հագուստն իր մեջ ոչ միայն տվյալ ժամանակաշրջանի շունչն է կրում, այլ նաև՝ զուտ տվյալ տարածքին ու ժողովրդին բնորոշ խառնվածքը

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Ալեքսանդրապոլի տարազը, որը նաև Բարձր Հայքի տարազի մի մասն է կազմել, տարբերվել է մյուս շրջանների տարազներից. տղամարդիկ հագել են կովկասյան չուխա-չերքեզիներ, դոշով արխալուղ, կրել են գդակներ, երկարաճիտ կոշիկներ, մեջքին էլ արծաթյա գոտի են կապել: Կանայք երկար գոգնոց են կրել` կտորից գոտիով, որի վրա նշված է եղել կնոջ ամուսնության տարեթիվն ու անվան սկզբնատառերը: Եթե կինը գոտի է կրել, հասկացել են` ուրեմն ամուսնացած է:

© Sputnik / Арменуи МхоянՀայկական տարազ
Հայկական տարազ - Sputnik Արմենիա
Հայկական տարազ

«Կանայք երկարաթև ու երկարափեշ զգեստներ են հագել՝ կրծքի լայն բացվածքով, իհարկե լայն բացվածքը փակել են ասեղնագործ կրծքասրտանոցով: Ամուսնացած կնոջ հագուստի հիմնական բաղադրիչը եղել է գոգնոցը, որը փաթաթված է եղել 3 մետր երկարությամբ մետաքսյա գոտիով: Իսկ գոտու վրա ասեղնագործած է եղել կնոջ անվան ու ազգանվան սկզբնատառերը, ամուսնության տարեթիվն ու մաղթանքերը, գոգնոցի ներքևի երկու անկյունում էլ նշաձև պատկերներ կամ կենաց ծառեր են եղել, որոնք խորհրդանշել են երիտասարդությունն ու սերունդ տալը: Որպես գլխի հարդարանքч կրել են ծոպավոր գդակ, որը ֆես է կոչվում, և ճակատզարդը՝ թանթանեն, որը թարգամանաբար կոչվում է շքեղություն»,- Sputnik Արմենիային մանրամասն ներկայացնելով Ալեքսանդրապոլի ավանդական տարազի մանրամասները՝ Գյումրու Քաղաքային կենցաղի ու ժողովրդական ճարտարապետոթյան թանգարանի գիտաշխատող Անահիտ Կարապետյանը նշեց, որ Ալեքսանդրապոլի տարազները տարբերվել են իրենց նրբաճաշակությամբ:

Ի տարբերություն երիտասարդների բաց ու վառ գույների հագուստների, մեծահասակներն ավելի մուգ ու առանց զարդանախշի հագուստ են կրել: Կտորի տեսակներն էլ տարբեր են եղել:

«Երկու տիպի դերձակներ են եղել քաղաքում՝ ասիական ու եվրոպական ոճի կարողներ: Եվրոպական ոճի կարողներին ասել են «պարտնոյներ», իսկ ասիական ոճի կարողներին՝ «թարզիներ»: Եվրոպական ոճով հագնվել են հիմնականում մեծահարուստները, իսկ ասիական ոճով՝ արհեստավորական խավը»,- ասաց Անահիտ Կարապետյանը:

Տարազ կարողներին շատ են հարգել Ալեքսանդրապոլում ու մականուններով են դիմել: Քաղաքում ամենահայտնի դերձակներից մեկը Ֆանտազի Արտաշն է եղել, որը ֆրակ է կարել: Ասում են՝ վարպետ Արտաշն այնպիսի մեծ երևակայություն է ունեցել, որ երբեք իր կարվածքները չի կրկնել:

Ալեքսանդրապոլցու համար հագուստը սրբություն է եղել, հատկապես գլխարկը՝ շախպեն, որը երբեք գլխից չի հանել: Միայն, ինչպես ալեքսանդրապոլցիներն էին ասում, երկու սուրբ վայր՝ եկեղեցի ու թատրոն մտնելիս է հանել, իսկ ռեստորանում լավ ուտել-խմելուց հետո էլ երկու ֆայտոն է պատվիրել, մեկն՝ իր, մյուսն էլ՝ շապխի համար: Ալեքսանդրապոլցին գդակն իր պատիվն է համարել ու, որպեսզի գինովցած պահին այն ներքև չգցի, մեկ այլ ֆայտոնի մեջ է դրել:

© Sputnik / Арменуи МхоянՀայկական տարազ
Հայկական տարազ - Sputnik Արմենիա
Հայկական տարազ

Այսօր Գյումրիում տարազ չեն կրում, ցավոք, շատ դեպքերում նրբաճաշակության մասին խոսելն էլ է ավելորդ: Գյումրու փողոցներով քայլերիս երբեմն թվում է՝ բոլորն իրենց հագուստները նույն խանութից են գնել: Շատերը սա ընտրության հնարավորության բացակայություն են համարում, մյուսներն էլ՝ սոցիալական խնդիր: Այն հնարավորությունը, որը կա Երևանում, Գյումրին չունի՝ չկան բազմազան խանութներ ու մեծ տեսականի:

Երբեմնի եվրոպական դերձակների մոտ իր հագուստը կարող գյումրեցին այսօր եվրոպական խանութներից օգտվելու համապատասխան ֆինանսական միջոց չունի:

«Հագնում են այն, ինչ շուկան է առաջարկում, երբեմն այնպես, ինչպես սերիալներն են թելադրում, ու կապ չունի՝ սազում է, թե չէ: Երևանում խանութներն են շատ, առաջարկվող տեսականին էլ, շփումն է դրսի հետ մեծ, ինչը տարբերվելու հնարավորություն է տալիս»,- նշում է Գեղարվեստի ակադեմիայի հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ, դասախոս Տաթև Հարթենյանը:

Երիտասարդ գյումրեցի տղաներն էլ «գոհ» չեն իրենց շրջապատող աղջիկներից, ասում են՝ մռայլ տեսք ունեն, ավելի լավ կլիներ վառ գույներով տարբերվող հագուստներ կրեին, իսկ ամենակարևորը՝ նրբաճաշակ: Նորաոճ չի նշանակում թանկ ու միանման: Հագուստի մեջ տարազի տարրերը շատ ավելի նորաոճ կդիտվի՝ վստահեցնում են երիտասարդները:

Ժամանակակից հագուստն իր կրողի մասին նույնքան շատ բան է ասում, որքան տարազն իր ժամանակին:

 

Լրահոս
0