ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. Գրոհային-իսլամիստների 400-հոգանոց երկու ջոկատն ուրբաթ լույս շաբաթ գիշերը Թուրքիայի տարածքից մտել է Սիրիայի հյուսիսային հատված, հաղորդում է քրդական ANHA տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
«Բաբ էլ Սալամի հսկիչ անցակետից Ազազ քաղաքի ուղղությամբ (քաղաք Սիրիայի հյուսիսում) 300 գրոհային է թափանցել «Նուրեդին Զենկի» ջոկատից և շուրջ հարյուրը՝ «Ջայշ ալ մուջահադին» ջոկատից»,- հայտնում է գործակալությունը և հիշեցնում, որ այդ անցակետը գտնվում է թուրքական բանակի վերահսկողության տակ, սակայն նրանք չեն խոչընդոտել, որ գրոհայիններն անցնեն Սիրիայի տարածք:
Չնայած Սիրիայում հայտարարված հրադադարին՝ Հալեպում և հարակից շրջաններում շարունակում են թեժ մարտեր ընթանալ մի կողմից իսլամիստների միջև, մյուս կողմից՝ քրդերի և սիրիական բանակի: Բացի այդ, թուրքական բանակն Ազազ քաղաքի շրջանում գնդակոծում է քրդերի դիրքերը: