00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրքեր՝ Եվրատեսիլի շուրջ

Բաժանորդագրվել
Իվետա Մուկուչյանի անունն այս օրերին բուռն քննարկումների թեմա է դարձել: Նրա վոկալը, գեղեցկությունը, Ղարաբաղի դրոշը, «Եվրատեսիլում» հաղթանակի հնարավորությունները քննարկում են թե՛ երկրպագուները, թե՛ նրանք, ովքեր երբևէ չեն հետևել այս մրցույթին

Գաղտնիք չէ, որ առաջին կիսաեզրափակիչում Իվետան փայլուն հանդես եկավ և հիանալի վոկալ ցուցադրեց: LoveWave երգի կատարումն էլ ուղեկցվեց վառ և գունեղ շոուով՝ լուսային և թվային տեխնոլոգիաների զուգորդմամբ:

Հայաստանի մասնակցի արտաքին տվյալները նույնպես աննկատ չմնացին: Իվետա Մուկուչյանը դարձավ Եվրատեսիլի Next Top Model-ի հաղթող՝ հավաքելով ձայների 31,45 տոկոսը և առաջ անցնելով Բուլղարիայի և Ադրբեջանի մասնակիցներից:

Հայկական գործոն

«Եվրատեսիլ 2016»-ի հաղթողի շուրջ քննարկումներն էլ ավելի բորբոքվեցին, երբ պարզ դարձավ, որ մրցույթի մասնակից երկրներից մի քանիսի ներկայացուցիչներն ազգությամբ հայ են:

Армянская делегация на Евровидении с флагами Армении и Карабаха - Sputnik Արմենիա
«Եվրատեսիլ-2016». Ղարաբաղի դրոշի վերաբերյալ խաղադրույքներ չեն արվում

Եվ այսպես, Վրաստանը կներկայացնի Նիկա Քոչարովը Young Georgian Lolitaz (YGL) խմբի հետ, որի մենակատարը՝ Դիմա Հովհաննիսյանը, նույնպես հայ է: Ուկրաինան ներկայացնում է երգչուհի Սուսաննա Ջամալդինովան (բեմական անունը՝ Ջամալա), որը հայ է մորական կողմից:

Մրցույթի ֆավորիտների մասին կարծիքները բաժանվեցին ոչ միայն Եվրոպայում, այլ նաև՝ Հայաստանում: Իրավիճակը պարզաբանելու և հայերի սպասումները հասկանալու համար Sputnik Արմենիայի թղթակիցը կապ հաստատեց Երևանի մի շարք բուքմեյքերական գրասենյակների հետ՝ պարզելու համար, թե հայ հանդիսատեսի կարծիքով ով կդառնա «Եվրատեսիլ 2016»-ի հաղթողը:

Մեզ միանշանակ պատասխան չտվեցին՝ ասելով, որ «մարդիկ ավելի շատ խաղադրույքներ են կատարում, որ Հայաստանը կզբաղեցնի առաջին տեղը, սակայն ֆավորիտը շարունակում է մնալ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը»:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի և Վրաստանի հայազգի կատարողներին, ապա այս պահին դեռ ընդհանուր կարծիք չկա այն մասին, թե որքան է նրանց հաղթելու հնարավրությունը:

Ի դեպ, Հայաստանի հաղթանակի հնարավորությունը նույնպես միանշանակ չէ: Ամեն ինչ ավելի քան անկանխատեսելի դարձավ Ղարաբաղի դրոշի պատմությունից հետո, որը Իվետա Մուկուչյանը մրցույթի կանաչ սենյակում ծածանեց «արգելված» դրոշը: Թեև երգչուհին իր քայլը բացատրեց սեփական հայրենիքում խաղաղություն տեսնելու ցանկությամբ, այնուհանդերձ Եվրոպական հեռարձակողների միությունն այդ կապակացությամբ հայտարարություն տարածեց և սպառնաց պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ եթե երգչուհին կրկին բարձրացնի Ղարաբաղի դրոշը:

Ивета Мукучян с флагом Карабаха на Евровидении - Sputnik Արմենիա
Հայաստանը «Եվրատեսիլում» Ղարաբաղի դրոշը բարձրացնելու մասին նախապես չի հայտարարում

Հայաստանի 10-րդ հոբելյանական մասնակցությունը

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին 2006թ.-ից: Լավագույն արդյունքները ցույց են տվել երգչուհի Սիրուշոն 2008թ.-ին (չորրորդ տեղ) և Արամ MP3-ն 2014թ.-ին (չորրորդ տեղ):

Շոուի պրոդյուսերների որոշման համաձայն՝ Իվետա Մուկուչյանը մրցույթում հանդես կգա 26 համարի ներքո: Ոմանք այդ փաստը դրական են համարում, քանի որ հանդիսատեսը չի հասցնի մոռանալ հայ գեղեցկուհու ելույթը, մյուսները պարզ դիտավորություն են տեսնում Հայաստանի նկատմամբ:

Մրցույթի եզրափակչին մասնակցելու է 26 կատարող` երկու կիսաեզրափակիչների հաղթողները, ինչպես նաև մրցույթն ընդունող երկիր Շվեդիայի և «մեծ հնգյակի» երկրների ներկայացուցիչները (մրցույթի հիմնադիրներ և գլխավոր հովանավորներ)` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա։

Հերթականության կարգով ելույթ կունենան Բելգիայի, Չեխիայի, Նիդեռլանդների, Ադրբեջանի, Հունգարիայի, Իտալիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Սերբիայի, Լիտվայի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Մալթայի, Վրաստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի ներկայացուցիչները։

 

 

 

Լրահոս
0