00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի կամերային երգչախումբ. 20 տարի անց

© Sputnik / Asatur YesayantsАрутюн Топикян
Арутюн Топикян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական պետական կամերային երգչախումբն այս տարի նշում է իր 20-ամյակը։ Հոբելյանի կապակցությամբ կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանը պատմեց երգչախմբի ստեղծման և անցած ուղու մասին

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Երգչախումբն աշխատում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և պարբերաբար ելույթ է ունենում հայ հանդիսատեսի համար։ Ստեղծվել է 20 տարի առաջ` Հայաստանի համար դժվարին, հետպատերազմական տարիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգի I-ի աջակցությամբ։

«Կաթողիկոսը հավատաց իմ գաղափարին, և մենք սկսեցինք աշխատել։ Նպատակը հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի անհայտ և ամբողջ աշխարհով ցրված ստեղծագործությունները հավաքել ու ձայնագրելն էր, քանի որ այն ժամանակ հայկական ռադիոյի ֆոնդը բաղկացած էր Կոմիտասի ընդամենը 23 ստեղծագործությունից», — Sputnik-ի հետ զրույցում ասաց Թոփիկյանը։

Մեկուկես տարվա ընթացքում 28 հոգանոց ձևավորված կոլեկտիվը ձայնագրեց 4 ձայնապնակ։ Գարեգին I-ի մահից հետո երգչախումբը հինգ տարի դեռ ֆինանսավորվում էր։

«Այդ ընթացքում մենք ձայնագրեցինք «Ars Poetica» ալբոմը` հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կանանց և տղամարդկանց երգչախմբի համար, Կոմիտասի երաժշտությունը կանանց և տղամարդկանց երգչախմբի համար, հայ կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանի CD-ին և այլն», — ասաց Թոփիկյանը։

Կամերային երգչախումբն աշխատում էր` համատեղելով հայկական երաժշտական ժառանգության պահպանումը հյուրախաղերի հետ։ Երգչախումբը դժվար ժամանակներ ապրեց հովանավոր չունենալու պատճառով, սակայն կանգուն մնաց բարեկամների շնորհիվ։ Եվ միայն 2009 թվականին կամերային երգչախումբը պետական երգչախմբի կարգավիճակ ստացավ։ Այսօր երգչախումբը 22 անդամ ունի։

«Հիշում եմ `2005 թվականին, երբ մենք գրեթե ոչինչ չունեինք, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 90-րդ տարելիցի կապակցությամբ մենք կարողացանք համերգ տալ գերմանական Հալե քաղաքում»,- ասաց Թոփիկյանը։

Ռավեննայում կազմակերպվող փառատոնին մասնակցելու առաջին հրավերը երգչախումբը ստացավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստան ժամանեց իտալացի դիրիժոր, «Լա Սկալա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիկարդո Մուտին։ Այն ժամանակ հայ հանդիսատեսը կարողացավ լսել «Լա Սկալա»-ի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների և երգչախմբի համատեղ ելույթը։

Բացի այդ, երգչախումբը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի հետ։ Համագործակցության շրջանակում Գերմանիայում արդեն համատեղ CD է թողարկվել։ Երգչախումբն իր հոբելյանը կնշի համերգով, որին կմասնակցի նաև Համասյանը։

Գոյության ընթացքում կամերային երգչախումբը շատ է շրջագայել և համերգներ տվել, այդ թվում` Թուրքիայում։

Թոփիկյանի խոսքով` համերգի նպատակն է նվագել այնտեղ, որտեղ ժամանակին ստեղծագործել է Կոմիտասը։

 

 

Լրահոս
0