00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարությունյան. Ընտրողներից մատնահետքեր կվերցնեն, բայց չեն համեմատի

© Sputnik / Асатур Есаянц Давид Арутюнян
Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսված չէ համեմատել մատնահետքերը, ճշտել նախնական ցուցակներն ու ուղիղ հեռարձակում իրականացնել ընտրատեղամասերից

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Տեխնիկապես հնարավոր չէ հազարավոր տվյալների ճշգրիտ համեմատությունը, լրագրողներին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով ընդդիմության առաջարկությունը։

«Սխալների չափը կարող է այնպիսին լինել, որը կվտանգի ընտրությունների արդյունքները։ Դրա համար փորձագետները, որոնք նախկինում առաջարկել էին նման ծրագրային ապահովում օգտագործել, հենց իրենք առաջնահերթ ահազանգեցին, որ հետ են վերցնում այդ առաջարկությունը՝ համարելով այն ծայրահեղ ռիսկային»,- ասաց Հարությունյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նոր Ընտրական օրենսգրքի քննարկումից հետո։

Ընդ որում` նա ընդգծեց, որ ընտրողի մատնահետքն ապացույց է, որ մարդը մասնակցել է ընտրությունների։

«Երբ ցուցակներն էլեկտրոնային են, իսկ անձը ընտրությունը կատարելու համար փաստաթուղթը պետք է ներմուծի սարքավորման մեջ, իսկ սարքավորումը պետք է կարդա համարը, համադրի իր ցուցակի համարի հետ, պարզի՝ այդ անձը մասնակցե՞լ է քվեարկությանը, թե ոչ, արդեն բավարար երաշխիք է, որ ընտրությունների որակը բարձր լինի», — ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` ուժի մեջ են մտնում նաև ավանդական մեխանիզմները` ընտրատեղամասերում վստահված անձանց և դիտորդների մասնակցությամբ։

Կառավարության աշխատակազմի ղեկավարն անդրադարձավ մեկ այլ հարցի ևս, որը քննադատության է արժանացել ընդդիմության կողմից։ Հարությունյանի խոսքով` 20 րոպեն բավարար է, որ վստահված անձինք ստուգեն քվեարկած անձանց ցուցակները։

«Մեկ ընտրատեղամասում ամենաշատը քվեարկելու է 2 հազար մարդ։ Սա չի նշանակում, որ անհրաժեշտ է ստուգել բոլոր անունները հերթով։ 20 րոպեն բավարար է ընտրած անձանց ցուցակի ցանկացած հատվածը նախնական տվյալների հետ համեմատելու համար», — ասաց Հարությունյանը։

Ընտրացուցակների ազատ հասանելիություն ապահովելու վերաբերյալ պահանջը մեկնաբանելով`նախարարը կոչ արեց վերընթերցել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, որտեղ նշվում է, որ հանձնաժողովը դեմ է այդ քայլին։

Ինչ վերաբերում է նախնական ցուցակների «մաքրմանը», Հարությունյանն այն անարդյունավետ համարեց։ Եթե ընդդիմությունը պատրաստ է փոխզիջման գնալ, ապա իշխանությունները կուսումնասիրեն նաև այդ առաջարկը, սակայն առանց բյուջետային միջոցներ հատկացնելու։

Ուղիղ եթեր ապահովելու առաջարկի մասին խոսելիս` կառավարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ «եթե դոնորներ գտնվեն, իշխանությունները պատրաստ են ուսումնասիրել նաև այդ առաջարկը»։

ԱԺ-ն ապրիլի 28-ին առաջին ընթերցմամբ ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց նոր Ընտրական օրենսգրքին։

 

Լրահոս
0