00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի երկու տարվա վարչապետի հայտարարության աղմուկն ու արդյունքը

© Sputnik / Асатур Есаянц Премьер-министр Армении Овик Абраамян
Премьер-министр Армении Овик Абраамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ քաղաքական գործիչները, նախարարներն ու քաղաքացիական հասարակության անդամները մեկնաբանել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Երկու տարի վարչապետ աշխատելուց հետո Հովիկ Աբրահամյանը պետք է որ բացահայտած լիներ իր մատնանշած բոլոր խնդիրները։ Մեկնաբանելով վարչապետի երեկվա հայտարարությունը` Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այն դեկլարատիվ որակեց և խոստովանեց, որ չի հասկացել, թե ինչ կարիք կար այդ ամենը հրապարակավ ասելու։

«Մասնավորապես ի՞նչ կարիք կար Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային հասցեն հայտնելու, եթե կա կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը, եթե իսկապես լուրջ աշխատի, ապա կարելի էր այնտեղից սկսել, հատկապես, որ վարչապետն էլ այդ խորհրդի նախագահն է»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ իր էլեկտրոնային հասցեն հանրայնացնելն արդեն արդյունք է տվել` մեկ օրում մեկ նամակ արդեն ստացվել է։ Բացի այդ, նախարարի մեկնաբանությամբ, վարչապետի հայտարարության մեջ նաև հստակ հանձնարարականներ կան. «Ուսումնասիրել ոչ միայն մենաշնորհները, այլև դրանց ազդեցությունը տնտեսության և տնտեսության ազատության վրա»։ Երեկվա ելույթը, Դավիթ Հարությունյանի խոսքով, հենց այդ աշխատանքների սկիզբն է ազդարարել։

Թե ինչ արդյունք կտա նշված հանձնարարականների կատարումը, Վարուժան Հոկտանյանը դժվարանում է գուշակել, բայց կարծում է, որ Հովիկ Աբրահամյանի հայտարարած հերթական պայքարը ևս մնալու է թղթի վրա, քանի որ հայաստանյան վերնախավում այս պահին կոռուպցիայից հրաժարվելու քաղաքական կամք չկա։

Պատգամավոր Թևան Պողոսյանը նույնպես հայտարարություններից զատ ցանկանում է որոշակի արդյունքներ տեսնել։

Премьер-министр Армении Овик Абраамян - Sputnik Արմենիա
Կառավարությունը կրճատում է ծախսերը հանուն Արցախի ու Մայր Հայրենիքի

«Կտեսնենք արդյունքները, կասենք, որ ամեն ինչ լավ է, չենք տեսնի, կասենք հերթական սիրուն ելույթն էր` նույն ոճի մեջ, ճիշտ խոսքեր էին, բայց չկան գործողություններ»,-ասաց պատգամավորը։

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այս դիտարկման հետ համաձայն չէ և վստահեցնում է, որ քայլեր իրականում ձեռնարկվում են։

«Գուցե դուք կարող եք խոսել տեմպերի դանդաղ լինելու մասին կամ չբավարարեն արդյունքները, բայց որ քայլեր կատարվում են, դա ակնհայտ է»,- նշեց նախարարը` որպես օրինակ վկայակոչելով վերջերս ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ի կառավարության նիստում հայտարարել էր Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու խնայողության առավել խիստ ռեժիմի անցնելու, կառավարման ապարատն ավելի կոմպակտ դարձնելու, մենաշնորհների դեմ պայքարի ու ՓՄՁ-ների նկատմամբ մեղմ վարչարարություն իրականացնելու անհրաժեշտության մասին։ «Թերությունն ուղղելու ժամանակն է»,- նշել էր վարչապետը:

 

Լրահոս
0