ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում`մայիսի 13-14-ը առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը` օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է ԱԻՆ-ը:
Մայիսի 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում մայիսի 13-14-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ը` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:
Մայիսի 13-ին Երևանում կլինի 25-27, երեկոյան` 21-23 աստիճան տաքություն։