ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. «Երևան Ջուր» ընկերությունն իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` մայիսի 13-ի ջրանջատումներ կլինեն հետևյալ հասցեներում.
1. Ժամը 09.00-24.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և խճուղու ջրամատակարարումը:
2. Ժամը 10.00-18.00 կդադարեցվի.
• Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավթի փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացի փող. 107-ից-235 համարների, Սարի Թաղի 1-10 շարքերի,
• Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու փողոցի, Քրիստափորի փող. 100-ից-174, Ծխախոտագործների փող. 45-ից-117 համարների ջրամատակարարումը:
3. Ժամը 09.00-24.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։