00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուստամյան. Հայաստանում ատոմային ռումբի առկայությունը լիովին հնարավոր է

© Sputnik / Asatur YesayantsАрмен Рустамян
Армен Рустамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը բոլոր հնարավոր միջոցներով պետք է ամրապնդի իր անվտանգությունը, կարծում է պատգամավորը

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik. Հայաստանում ատոմային ռումբի առկայությունը բացառված չէ, լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ Հայաստանն ատոմային զենք ստեղծելու հնարավորություն ունի, և երկիրն արդեն ունի այդ զենքը։

Ռուստամյանի խոսքով` լիովին հնարավոր է, որ մենք վաղուց ունենք ատոմային ռումբ, ամեն դեպքում մենք միջուկային գերտերության մաս ենք եղել։

«Հայտնի չէ, թե ինչպես է այն բաշխվել, այստեղ շատ մութ պատմություններ կան»,- ասաց Ռուստամյանը։

Նա նշեց, որ եթե Ադրբեջանն աղմուկ է բարձրացրել այդ կապակցությամբ, ապա թող սկզբում մտածի, թե ինչ է անում։ Նրա խոսքով` Բաքուն զանգվածային ոչնչացման զենք արդեն օգտագործում է` դրա համար չունենալով ո՛չ նախադրյալներ, ո՛չ էլ իրավունք։

«Բոլորի աչքի առաջ Ադրբեջանը բացահայտորեն սպառազինվում է, անընդհատ սպառնում է և զենք կիրառում, որն ըստ էության արգելված է»,- ասաց Ռուստամյանը։

Պատգամավորը կարծում է, որ Հայաստանը պետք է մտածի ցանկացած միջոցով իր անվտանգությունն ամրապնդելու մասին։ Նրա խոսքով` միջազգային կառույցները կարող են ստուգումներ անցկացնել Հայաստանում, բայց թող դրանից առաջ ստուգեն ուժերի հավասարակշռությունը, որը Ադրբեջանի օգտին։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը նշել էր, որ կստուգի ռումբի առկայության մասին հայտարարությունը։

«Այսօր անվտանգության երաշխիքը հենց Հայաստանն է։ Ցավոք, այլ միջազգային, բարձրագոչ կառույցները երաշխիք չեն տվել։ Եթե սահմանին զինվորը չկանգնեցներ հակառակորդին, ապա մենք մեր գոյատևման հետ կապված լուրջ խնդիրներ կունենայինք»,- ասաց Ռուստամյանը։

Նա համաշխարհային հանրությանը կոչ արեց Թուրքիայի և Ադրբեջանի սանձերը քաշել և կանխել նրանց ագրեսիվ գործողությունները։ Նրա խոսքով` ստեղծված ծանր իրավիճակում որոշ կառույցներ հանկարծ հիշել են միջազգային չափանիշների մասին։

«Դրանք երկակի չափանիշներ են, որոնք մի դեպքում փորձում են կիրառել, մյուս դեպքում` ոչ։ Հենց այդ երկակի չափանիշներն են հանգեցրել նրան, որ նման իրավիճակ է ստեղծվել։ Միջազգային կարգը, որը պետք է կանխի պատերազմի վտանգը, շարքից դուրս է եկել։ Այ դա լուրջ հարց է, որը պետք է լուծել»,- ասաց Ռուստամյանը։

Նա ընդգծեց, որ ոչ մի նախադրյալ չկա հույս ունենալու համար, որ Ադրբեջանն ու Թուրքիան նոր արկածախնդրություն չեն սկսի` ավելի ծանր հետևանքներով։

Նա նշեց, որ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում վտանգ չի ներկայացրել։ Հակառակը` պետք է ուշադրություն դարձնել, թե ինչու է Թուրքիան զորքեր կենտրոնացրել Նախիջևանում։

«Նրանք ական են դնում տարածաշրջանի տակ, իսկ հետո ինչ-որ մեկին մեղադրում, որ փորձում է պաշտպանվել»,- ասաց Ռուստամյանը։

 

 

Լրահոս
0