00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օֆշոր` երկրից կապիտալի արտահոսք կազմակերպելու և փողերը թաքցնելու միջոց

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցДенежные купюры
Денежные купюры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաթղթերի հրապարակված փաթեթում օֆշորային սխեմաներում ներգրավված 214 000 ընկերությունների և անձանց ցանկում 37 հայկական ազգանուն կա

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Օֆշորներն ունեն մեկ նպատակ` թաքցնել փողերը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Հայաստանում հասունացող նոր օֆշորային սկանդալը, նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Վարդան Բոստանջյանը նշեց, որ գումարը օֆշորային գոտի տեղափոխողները հիմնականում նպատակ ունեն տվյալ երկրից կապիտալի արտահոսք կազմակերպել և մեկ այլ երկրում դրանց անվտանգ հանգրվան ապահովել, ինչն իր հերթին բացասաբար է ազդում տվյալ երկրի ֆինանսական շուկայի ու ընդհանրապես`տնտեսության վրա։

«Օֆշորային գոտում գտնվելն արդեն նշանակում է, որ դու չես տարել փոքր ծավալի միջոցներ»,- ասաց Վարդան Բոստանջյանը` հավելելով. «Եթե այդ միջոցները մնային հանրապետության տարածքում, երկրի ներսում շրջանառվեին ու օգտագործվեին, ապա կբերեին նոր հարստություն, նոր բարձունքներ»։

© ArmenpressՎարդան Բոստանջյան
Вардан Бостанджян - Sputnik Արմենիա
Վարդան Բոստանջյան

 

Իսկ որ պանամական օֆշորներում գումար թաքցրած 37 նոր մարդու անուն է հայտնվել, Բոստանջյանի համոզմամբ, կարող է նշանակել միայն մեկ բան` Հայաստանում ֆինանսական խոշոր հոսքերի ու փոխանցումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն չկա։

«Մեզանում վերահսկողությունը, լծակները, մոտեցումները, որոնք հարիր են արդյունավետ երկրներին, չեն եղել, որի պարագայում առանձին սուբյեկտներ, անձինք կարողացել են հանրապետությունից դուրս տանել ինչ-որ միջոցներ»,- ասաց տնտեսագետը։

Հիշեցնենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակել է փաստաթղթերի փաթեթ, որում բացահայտել է օֆշորային սխեմաներում ներգրավված 214 000 ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկ։ Այնտեղ կա 37 հայկական ազգանուն։

Мигран Погвсян - Sputnik Արմենիա
ԴԱՀԿ նախկին պետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Փաստաթղթում «Հայաստան» բառով որոնելու դեպքում համակարգը օֆշորային սխեմաներում ներգրավված 37 հայազգի անձանց անուն է գտնում, որոնց մեծ մասը հանրությանը հայտնի գործարարներ են, պաշտոնյաներ, այդ թվում՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը:

Նշենք, որ վերջինն իր հրաժարականը մեկնաբանել էր հատկապես այն հանգամանքով, որ իր անունն օֆշորային փաստաթղթերում հայտնվել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի անվան կողքին։

Միհրան Պողոսյանի պաշտոնանկությունից հետո պանամական օֆշորային գործարքների հետ կապված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, որի նախաքննությունը դեռ շարունակվում է։

 

 

Լրահոս
0