00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արագած Ախոյան. Թուրքիան նման է եռացող կաթսայի

© Sputnik / Сергей Строителев / Անցնել մեդիապահոցМигранты с Ближнего Востока в Бодруме
Мигранты с Ближнего Востока в Бодруме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն ու պատմական գիտությունների դոկտոր Վահան Մելիքյանը Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հետ երկխոսություն սկսելու անհրաժեշտություն են տեսնում։ Ախոյանը մեկնաբանում է նաև ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի` ռազմարդյունաբերության վերաբերյալ սկանդալային հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Արագած Ախոյանը բազմաթիվ անգամ է եղել Թուրքիայում։ Ուսումնասիրելով այդ երկրի ներքին կյանքը` եկել է մի համոզման` երկրի ներսում գնալով ակտիվանում է քաղաքացիական հասարակությունը։

«Թուրքիայում կատարվում են պրոցեսներ, որոնք ակնհայտորեն տանում են դեպի ֆեոդալիզմ։ Կամաց-կամաց օղակը սեղմվում է ֆաշիստների շուրջ, իսկ դա միակ հենակետն է, որ Էրդողանին պահում է ոտքի վրա,-ասաց նա ու ավելացրեց,-սա ազգային փոքրամասնությունների հետ երկխոսության մեջ մտնելու հնարավորություն է տալիս»։

Ախոյանի խոսքով` այսօր Թուրքիան նման է եռացող կաթսայի։ Այս իրավիճակում նա ունի երկու ճանապարհ` մեկը տանում է դեպի ժողովրդավարություն, մյուսը` բռնապետություն։

«Որ գնան դեպի դեմոկրատիա, առաջ կգա ազգերի ինքնորոշման խնդիրը, իսկ դրան ո՛չ երկիրն է պատրաստ, ո՛չ էլ քաղաքացիական հասարակությունը։ Իսկ որպես բռնապետություն` իրենք իրենց սպառել են։ Հյուսիսարևելյան հատվածներում քաղաքացիական պատերազմ է»,-ասաց նա։

© Sputnik / Арам Нерсесян Արագած Ախոյան
Арагац Ахоян - Sputnik Արմենիա
Արագած Ախոյան

Ըստ բանախոսների` Թուրքիայում պաշտոնյաներից շատերն են ընդունում, որ 20-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանում իրականացվել է ցեղասպանություն, չնայած նաև խուսափում են այդ բառն օգտագործել։ Նրանցից շատերն ասում են, որ թուրքական հասարակությունը պատրաստ չէ առերեսվել պատմությանը և դրան պետք է կամաց-կամաց հասնել։

«Իրենց արտահայտությամբ` յավաշ-յավաշ, այսինքն` աստիճանաբար մոտենան այս խնդրին»,-ասաց Վահան Մելիքյանը։

Իրազեկմանն այսօր նպաստում է թուրքական ընդդիմադիր մամուլը, թեև դա նրանց վրա թանկ է նստում։ Պատահական չէր, որ Ստամբուլի հանրապետական դատախազությունը հետաքննություն էր սկսել թուրքական հայտնի «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի նկատմամբ։ Իսկ այս տարի արդեն փակվեց թերթի` Անկարայում գտնվող գրասենյակը։

«Ազգային փոքրամասնությունների ու քաղաքացիական հասարակության համար Թուրքիայում նպաստավոր պայմաններ են ստեղծվել։ Դրան գումարած երկու գերտերություններին` ԱՄՆ-ին և Ռուսաստանին ձեռնտու է, որ Էրդողանի վարչակազմն ասպարեզից դուրս գա»,-ասաց Վահան Մելիքյանը։

Ի դեպ, բանախոսներն անդրադարձան նաև ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի մեկնաբանությանը` Հայաստանում ռազմարդյունաբերության ծավալման ու արդիականացման վերաբերյալ։ Նա մասնավորապես ասել էր, որ ռազմարդունաբերական բնագավառում «ամեն քոսոտ երկիր» չի կարող դուրս գալ միջազգային ասպարեզ, քանի որ այնտեղ շատ լուրջ մրցակցություն է, և այդ երկրի քիթը կտրորեն։

«Եթե նման բան է ասել, ուրեմն նրա թոշակի գնալու ժամանակն է, թող անցնի ակտիվ հանգստի»,- խոսքն այսպես եզրափակեց Արագած Ախոյանը։

 

 

Լրահոս
0