ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 26-ը: Բացահայտվել է գողության` 26, խարդախության` 12, խուլիգանության` 1, կողոպուտի և մաքսանենգության 2-ական դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 7, խարդախության` 9, սպանության փորձի, կողոպուտի և շորթման 1-ական դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 49-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: