00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անմահ գունդը. հայերի հաղթանակների պատմությունները

© Sputnik / Asatur YesayantsАкция "Бессмертный полк" прошел в Ереване
Акция Бессмертный полк прошел в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն առաջին անգամ միացավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված «Անմահ գունդ» ակցիային։ Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը` պատերազմին մասնակցած հարազատների նկարները բռնած, քայլեցին Երևանի կենտրոնական փողոցներով

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի արձանի մոտ մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքվել` դրոշներով, ռազմաճակատում ու թիկունքում կռված իրենց հարազատների նկարներով։ Դպրոցականներն էլ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայ զինվորների լուսանկարներով պաստառ էին բռնել։

Քիչ հեռու կանգնած էին վետերանները` իրենց բազմաթիվ մեդալներով ու տարբեր հուշերով։ Սակայն նրանք քիչ էին խոսում ռազմաճակատային օրերի մասին։ Բոլոր հարցերին զուսպ պատասխաններ էին տալիս ու միայն լավ պահերը հիշում։

«Սա այն օրն է, որը մեզ խաղաղության և հանգստության զգացում է պարգևում։ Մենք բազում հերոսական էջեր ենք ունեցել, սակայն ամենանշանավորը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակն է, առավել ևս, որ մենք հաղթել ենք ոչ միայն ֆաշիստական Գերմանիային, այլ նաև նրա դաշնակից Թուրքիային», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Անմահ գունդ» ակցիայի մասնակից Մելիք Պետրոսյանը։

Նա նաև նշեց, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը վերջ տվեց ամենաթողությանն ու խաղաղություն հաստատեց։ «Պատերազմը հաղթահարեցինք վնասվածքների, կորուստների և սգի գնով, սակայն խորհրդային ժողովուրդը ամուր մնաց, նրան հավասարը չկար», — ասում է նա։

Դպրոցականները շարք կանգնեցին ու հայրենասիրական երգեր երգեցին։ Հարցին, թե ինչու են մասնակցում երթին` պատասխանեցին անկեղծ ու առանց մտածելու. «Յուրաքանչյուր հայի համար մայիսի 9-ը կրկնակի տոն է, քանի որ այդ օրը մենք հաղթեցինք ֆաշիզմին և ազատագրեցինք Շուշին»։

© Sputnik / Asatur YesayantsՀայրենական մեծ պատերազմին նվիրված «Անմահ գունդ» ակցիան
Акция Бессмертный полк прошла в Ереване - Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմին նվիրված «Անմահ գունդ» ակցիան

Նրանց պետք է հիշել

Երթը մեկնարկեց Սարյանի անվան պուրակից ու հասավ մինչև Մատենադարան, հետո հասան Հաղթանակի զբոսայգի։ Երթի մասնակիցները ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի գերեզմանին։

Վարդուհի Մուրադյանը եկել էր հորեղբոր լուսանկարով։ Նա ռազմաճակատ է գնացել պատերազմի առաջին իսկ օրը։

«Երկու տարի անց դարձավ գումարտակի հրամանատար, սակայն, ցավոք, չկարողացավ տեսնել հաղթանակն ու ընկավ մարտի դաշտում», — ասաց Վարդուհի Մուրադյանը` նշելով, որ ակցիային միացել են, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով փրկել են հայրենիքը։

Նելլի Հակոբջանյանը զոհված մարտիկներին հարգանքի տուրք մատուցեց հոր` Հայկ Հակոբջանյանի լուսանկարով։ Պատմեց, որ հայրը ռազմաճակատ է մեկնել Ալմաթիի հրետանային ուսումնարանից։

«Հայրս հասել է Բեռլին և վերադարձել հաղթանակով։ Պատերազմի տարիներից քիչ էր պատմում, սակայն գիտենք, որ ծառայել է Թամանյանական դիվիզիայում։ Հայրս ապրեց 85 տարի», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նելլի Հակոբջանյանը։

Պատմությունները շատ են ու համարյա բոլորն էլ իրար նման։ Հայ ժողովուրդը, Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ, կռվել է պատերազմում ու մինչ օրս վառ է պահում յուրաքանչյուր զոհվածի ու հաղթած վետերանի հիշատակը։

© Sputnik / Asatur YesayantsՀայրենական մեծ պատերազմին նվիրված «Անմահ գունդ» ակցիան
Акция Бессмертный полк прошла в Ереване - Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմին նվիրված «Անմահ գունդ» ակցիան

Մենք միասին ենք կռվել

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում հայերի դերը կարևորեց նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` այսօրվա միջոցառումն անվանելով բոլոր նրանց հիշատակի օր, ովքեր ազատություն և անկախություն պարգևեցին մեր ընդհանուր հայրենիքին։

«Ռազմաճակատ գնացած 600 հազար հայից վերադարձավ 300 հազարը։ Նրանք, ովքեր չեն հիշում սեփական պատմությունը, չեն հիշում անցյալը, նրանք նաև ապագա չունեն։ Մենք միասին ենք պատերազմել, միասին էլ ապրում ենք այսօր, և կարծում եմ, որ մենք նաև համատեղ ապագա ունենք», — Sputnik Արմենիային ասաց Իվան Վոլինկինը։

© Sputnik / Asatur YesayantsՀայրենական մեծ պատերազմին նվիրված «Անմահ գունդ» ակցիան
Акция Бессмертный полк прошла в Ереване - Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմին նվիրված «Անմահ գունդ» ակցիան

Նա նաև նշեց, որ հայ և ռուս ժողովուրդները եղբայրներ են, այլ կերպ լինել չի կարող։

«Հիմքը մեր նախնիներն են դրել` ապուպապերը, պապերն ու հայրերը։ Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որ այդ կապերը զարգանան երկու բարեկամ ժողովուրդների միջև», — ասաց դեսպանը։

Ակցիայի կազմակերպիչներն են Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Պատերազմի վետերանների հանրապետական միավորումը, «Հայ-ռուսական երիտասարդական միություն» ՀԿ-ն, «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը և Հայաստանի խորհրդային սպաների միությունը։

© Sputnik / Asatur YesayantsՀայրենական մեծ պատերազմին նվիրված «Անմահ գունդ» ակցիան
Акция Бессмертный полк прошла в Ереване - Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմին նվիրված «Անմահ գունդ» ակցիան

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ. մոտ 300 հազարը` Հայաստանից, ևս 200 հազարը` մյուս հանրապետություններից, շուրջ 100 սփյուռքահայ կռվում էր դաշնակիցների զորքերի կազմում։ Նրանցից մոտ 200 հազարը զոհվեց մարտերում։ Պատերազմի տարիներին 99 հայ Խորհրդային Միության Հերոս դարձավ, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանն ու Խորհրդային Միության Մարշալ Հովհաննես Բաղրամյանը այդ կոչմանն արժանացան երկու անգամ։

Բացի այդ, 26 հայ Փառքի շքանշանի ասպետ դարձավ։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ամենաականավոր զորահրամանատարներն էին Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ նավատորմի ադմիրալ Հովհաննես Իսահակյանը։ Հայ ժողովուրդը նախապատրաստել և ռազմաճակատ է ուղարկել 6 մոտոհրաձգային դիվիզիա, իսկ 89-րդ դիվիզիան (Թամանյան) հասավ մինչև Բեռլին։

© Sputnik / Asatur YesayantsՀայրենական մեծ պատերազմին նվիրված «Անմահ գունդ» ակցիան
Акция Бессмертный полк прошла в Ереване - Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմին նվիրված «Անմահ գունդ» ակցիան

 

 

 

Լրահոս
0