ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի-Sputnik. BBC-ն հաղորդում է, որ Մաուրիսիո Կատալանը ինքնուս նկարիչ է, ով աշխատում է ԱՄՆ-ում։ Հիտլերի ծնկաչոք արձանը կերտելուց հետո նա մի պահ ցանկացել է ոչնչացնել այն, քանի որ, ըստ նրա, դա չարի մարմնավորումն էր։
Կատալանը զարմացել է, երբ իմացել է, որ իր քանդակն ամենահայտնի աճուրդի տանը վաճառվել է 17.2 միլիոն դոլարով։
Տեղեկացնենք, որ մինչ այժմ նրա կերտած ամենաթանկարժեք արձանը վաճառվել է 7.9 միլիոն դոլարով։
«Նա» անվանումով քանդակը, որի բարձրությունը կազմում է 101 սմ, ստեղծվել է 15 տարի առաջ: