ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի-Sputnik. Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ իրավիճակը սահմանագծում համեմատաբար հանգիստ է:
Ըստ Օհանյանի, չնայած ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմետաբար հանգիստ է, բայց եղել են կրակոցներ ու խախտումներ։
«ԼՂՀ պաշտպանության բանակի տեղեկատվությամբ՝ այդ խախտումներն արժանի հակահարված ստացել են»,-ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանն ասել է նաև, որ ՀՀ դիվանագիտությունն իրականացնում է այն ողջ խնդիրը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աստիճանաբար ճանաչման տանելուն:
«Այդ դիվանագիտական աշխատանքը շատ նուրբ, հետևողական աշխատանք է իր մեջ պարունակում, և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունն է դրանով զբաղվում: Կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»,-ամփոփեց նա։