00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շվեդ երգիչները կկատարեն Կոմիտասի ստեղծագործությունները

© Sputnik / Asatur YesayantsГлавный дирижер и художественный руководитель Камерного хора им. Св. Йоханнеса Карен Олгрен
Главный дирижер и художественный руководитель Камерного хора им. Св. Йоханнеса Карен Олгрен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շվեդական կամերային երգչախումբը Երևանում ելույթ կունենա Հայաստանի պետական «Բարեկամություն» համույթի և «Սպեղանի» երգչախմբի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Սուրբ Հովհաննեսի անվան Կամերային երգչախմբի փորձերն անցկացվում են Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում։ Երաժիշտները ծանոթացան թանգարանի ցուցանմուշներին և լսեցին թանգարանի աշխատակցի պատմությունը մեծ Կոմիտասի մասին։

© Sputnik / Asatur YesayantsՍուրբ Հովհաննեսի անվան Կամերային երգչախումբ
Шведский Камерный хор имени святого Йоханнеса - Sputnik Արմենիա
Սուրբ Հովհաննեսի անվան Կամերային երգչախումբ

Հայերենը շատ բարդ լեզու է, սակայն Սուրբ Հովհաննեսի անվան կամերային երգչախմբի շվեդ երգիչները կարճ ժամանակում կարողացան հաղթահարել այն և սովորել Կոմիտասի ստեղծագործությունները։

«Բավական դժվար էր հաղթահարել հայերենը, սակայն հաշվի առնելով, որ շվեդերենը նույնպես բարդ լեզու է, երգիչները կարողացան սովորել այն։ Մեզ շատ օգնեցին Հայաստանի գործընկերներն, ովքեր նախօրոք ուղարկել էին ձայնագրությունները, որպեսզի մենք կարողանայինք սովորել ճիշտ արտասանությունը», — Sputnik Արմենիային ասաց Սուրբ Հովհաննեսի անվան Կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կարին Օլդգրինը։

© Sputnik / Asatur YesayantsՍուրբ Հովհաննեսի անվան Կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր
Главный дирижер и художественный руководитель Камерного хора им. Св. Йоханнеса Карен Олгрен - Sputnik Արմենիա
Սուրբ Հովհաննեսի անվան Կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր

Օլդգրինը նշեց, որ երգչախումբը միշտ փորձում է կատարել ստեղծագործությունները բնօրինակի լեզվով, և քանի որ կոլեկտիվը հաճախ է կատարում աշխարհի տարբեր ժողովուրդների ստեղծագործություններ, ապա նրանք երգում են, մասնավորապես, եբրայերեն, ֆիլիպիներեն, չինարեն, սկանդինավյան բոլոր լեզուներով։

Շվեդական երգչախմբում տարբեր մասնագիտության տեր մարդիկ են, սակայն դա չի խանգարում նրանց ներդաշնակ կատարում ներկայացնել, ապահովել համաժամանակություն և հնչողության գեղեցկություն։

«Ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե դու պրոֆեսիոնալ երաժիշտ ես, թե այլ մասնագիտության տեր մարդ։ Ամենակարևորը, որ դու ամեն դեպքում անհատականություն ես։ Մի կողմից` դու անհատ կատարող ես, մյուս կողմից` երգչախմբում դու որոշակի դեր ես կատարում` ստեղծում ես ընդհանուր երաժշտության ձև և պատկեր», — ասաց զրուցակիցը Sputnik Արմենիային։

Օլդգրինը նաև նշեց, որ երգչախումբն ապագայում կկատարի հայ մյուս կոմպոզիտորների ստեղծագործությունները ևս։

© Sputnik / Asatur YesayantsՍուրբ Հովհաննեսի անվան Կամերային երգչախումբ
Шведский Камерный хор имени святого Йоханнеса - Sputnik Արմենիա
Սուրբ Հովհաննեսի անվան Կամերային երգչախումբ

«Այս շրջագայության ժամանակ մենք ցանկանում ենք հայ ունկնդրին ծանոթացնել սկանդինավյան երաժշտության հետ, ինչպես նաև հաղորդակից լինել Հայաստանի երաժշտական մշակույթին», — ասաց դիրիժորը։

Օլդգրինի խոսքով` Հայաստանը մի երկիր է, որը հայտնի է իր երաժշտական ավանդույթներով, այդ իսկ պատճառով հետաքրքիր է ցանկացած երաժշտի։

Հայաստան գալու որոշումը կայացվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» հայկական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի հետ ծանոթանալուց հետո։ Երգչախումբը հյուրախաղերով մեկ տարի առաջ գտնվում էր Շվեդիայում։

«Այն ժամանակ մեր դիրիժորը ծանոթացավ երգչախմբի երկու անդամների հետ, նրանք հյուրընկալվել էին նրա տանը։ Եվ այսպես մեր երգչախմբային ճանապարհորդությունը մեզ Երևան բերեց», — պատմեց Սուրբ Հովհաննեսի անվան Կամերային երգչախմբի երգիչ և մենեջեր Սերգեյ Ռյուդերհոլմը։

© Sputnik / Asatur YesayantsՍուրբ Հովհաննեսի անվան Կամերային երգչախումբ
Шведский Камерный хор имени святого Йоханнеса - Sputnik Արմենիա
Սուրբ Հովհաննեսի անվան Կամերային երգչախումբ

Երգչախումբը ծրագրում է հանդես գալ նաև «Սպեղանի» համույթի և հոգևոր երաժշտության արական երգչախմբի հետ։

«Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի հոգևոր կենտրոնում` Էջմիածնում ելույթ ունենալը», — ասաց Սերգեյը։

Նա ավելացրեց, որ երգչախմբի ներկայացուցիչները ցանկություն ունեն լինել Հայաստանի ամենագեղեցիկ վայրերում, այցելել Սևան, Գեղարդ և ոչ միայն։ Նրանք կծանոթանան ոչ միայն երաժշտական մշակույթին, այլև տեսարժան վայրերին և մշակույթին։

 

 

 

Լրահոս
0