00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտիրոս Սարյան. գույն, լույս և երազանք

© Sputnik / Василий Малышев / Անցնել մեդիապահոցСАРЬЯН ХУДОЖНИК
САРЬЯН ХУДОЖНИК - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեր ժողովուրդը հաստատել է Երկրագնդի մեծ օրենքը` միշտ արևի հետ մնալու օրենքը։ Այս համոզմունքն ուներ հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը. մայիսի 5–ը նրա մահվան օրն է։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի-Sputnik. Մարտիրոս Սարյանը կարծում էր, որ բնությունը ստեղծել է մարդուն, որպեսզի նրա միջոցով տեսնի իրեն, հմայվի իր հրաշք գեղեցկությամբ։ Սարյանը բնությունը ներկայացնում էր իր ամբողջ գունապնակով` վառ ու հիասքանչ։

«Ես չգիտեմ, թե երբ է իմ մեջ ծնվել նկարիչը։ Հնարավոր է` այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի մեր տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ»,- մի առիթով ասել է Սարյանը։

Дом-музей художника Мартироса Сарьяна - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյան. մեկ սեր` ամբողջ կյանքի համար
Մարտիրոս Սարյանը համոզված էր, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Նրա մեծ սերը եղել է մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը, նրա խոսքով, արտահայտվել է արվեստի միջոցով։

«Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։ Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ տեսել եմ իմ նկարների մեջ։ Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու բաց կլինի։ Ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես»,- ասել է հայ մեծանուն նկարիչը։

© Sputnik / Алексей Бушкин / Անցնել մեդիապահոցՄարտիրոս Սարյան, «Հայաստան»
Картина Сарьяна Армения - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյան, «Հայաստան»

Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին։ Նրա նախնիներն Անիից գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց սերունդները տեղափոխվել են Նոր Նախիջևան։

Ստեղծագործության սկզբնական շրջանում, հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից, Սարյանը ստեղծել է յուրահատուկ և արդիական արվեստ, որն անվանվեց «սարյանական»:

Հակոբ Կոջոյանի հետ ստեղծել է ՀԽՍՀ զինանշանը, 1945-1951թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: 1924թ. մասնակցել է Վենետիկի բիենալեի XIV ցուցահանդեսին, 1926-1928 թթ. ապրել և ստեղծագործել է Փարիզում, որտեղ 1928թ. բացել է անհատական ցուցահանդես (նկարների մեծ մասն այրվել է հայրենիք տեղափոխող նավի հրդեհի պատճառով): 1937թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ԽՍՀՄ տաղավարի համար ստեղծած պաննոյի համար արժանացել է Մեծ մրցանակի:

Նկարչի գործերը հիմնականում պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԱՊՀ և այլ երկրների լավագույն թանգարաններում:

Սարյանն արժանացել է Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի (1958թ.) և ՀԽՍՀ Պետական մրցանակի (1965թ.):
1967թ.-ից Երևանում գործում է Սարյանի տուն-թանգարանը, 1955թ.-ից Հալեպում (Սիրիա)` «Սարյան ակադեմիան»: Հայաստանում Սարյանի պատկերով թողարկվել է թղթադրամ:

Մարտիրոս Սարյանը մահացել է 1972 թվականին։

 

 

Լրահոս
0