ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.30-ին, մարվել՝ 00.00-ին:
Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Ֆոլսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և գլխիվայր շրջվելով այրվել, ինչի հետևանքով մեքենայի 27 տարեկան վարորդը տեղում մահացել է։